Չեխիայում պլաստիկի գործարանում հրդեհ է բռնկվել

Չեխիայի կենտրոնական հատվածում գտնվող Ռինխոլեց բնակավայրում պլաստիկի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ČTK գործակալությունը։

Հրդեհի մարմանը ներգրավված է ավելի քան 100 հրշեջ։ Նախնական գնահատականներով՝ վնասը գերազանցում է 300 միլիոն չեխական կրոնը (մոտ 15 միլիոն դոլար)։

Հրդեհի պատճառները պետք է պարզի փորձագիտական հանձնաժողովը։ Նախնական տվյալներով՝ հիմնական վարկածը տեխնիկական անսարքությունն է և ձեռնարկության շենքում գտնվող սարքավորումներից մեկի բռնկումը։

Տուժածներ չկան։

Leave a Comment