«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից․ միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար։Զարգացո՛ւմ, այլ ոչ թե հանձնում»։ Աղբյուրը`   Նարեկ Կարապետյան

Չիլիում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի կենտրոնական հատվածում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սանտյագո քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 98 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Վահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

18 Սեպտեմբերի, 2026 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար, գրել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում: Զարգացում, ո´չ թե հանձնում»,–գրել է նա։ @ArmeniaSputnik

Հայաստանի եվրաինտեգրումը պատրանք է, ժամանակ ձգելն այլևս չի ստացվի․ Տրենին

Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի (ՌՄՀԽ) նախագահ Դմիտրի Տրենինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները, Փաշինյանի՝ դեպի ԵՄ ձգտումը, Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանում, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ «Հարցը Մոսկվային չի ուղղված․ նրա դիրքորոշումը հստակ ներկայացված է և չի փոխվելու, այլ ուղղված է Երևանին։ Հայաստանի վարչապետը պետք է կամ հաստատի Եվրոպայի և Արևմուտքի … Read more

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները։ Այս մասին հայտնում է ծառայությունը։ «2026 թվականի հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները․ Դիլիջանի բաժինԻջևանի … Read more

Սիբիրում «քնած հսկան» կարող է արագացնել գլոբալ տաքացումը

Սիբիրի հավերժական սառած հողում կուտակված հսկայական քանակությամբ ածխածինը կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ կլիմայի վրա։ Միջազգային գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Սիբիրում մեթանի արտանետումները 2010-2023 թվականներին տարեկան միջինը 5%-ով աճել են, իսկ 2020-ին կրկնակի գերազանցել են 2010-ի մակարդակը։ Գիտնականները նշում են, որ հավերժական սառույցի հալվելու դեպքում հնագույն օրգանական նյութերը կսկսեն քայքայվել՝ մթնոլորտ արտանետելով մեթան … Read more

Ձերբակալությունից մինչև դատարան ու խոշոր վթար․ սեպտեմբերի 18-ի ուշագրավ դեպքերը

Օրը սկսվել է հրդեհով, շարունակվել՝ դատարաններում ու ճանապարհներին։ Հովիկ Աբրահամյանի եղբոր ձերբակալություն, Էջմիածնում՝ Գարեգին Բ Կաթողիկոսի գործով դատական նիստ, Մարտի 1-ի գործի հերթական նիստ, Մասիսի հատվածում՝ խոշոր վթար՝ 4 վիրավորով, Երևանի բնակարաններից մեկում էլ բռնկված կրակ։ Ուշագրավ մանրամասները՝ «Օրվա տեսաշարում»:

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Վերաձևակերպելով արտաքին քաղաքականությունը. առևտրի, դիվանագիտության և ազգային դիմակայունության համադրում» թեմայով բաց զրույցին։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է ժամանակի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերափոխումը՝ ընդգծելով, որ … Read more