Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2295-ի – armeniatoday.am

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2295-ի, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այսօրվա դրությամբ կա 2295 զոհ և 11267 վիրավոր», – ասել է նա VTV-ի կողմից հեռարձակված ճեպազրույցի ժամանակ։ Անօթևան մնացած մարդկանց թիվը հասել է 12841-ի։ Ընդհանուր առմամբ, բնական աղետի տարբեր հետևանքներից տուժել է 26403 մարդ՝ ֆիզիկական և հոգեբանական … Read more

Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին

Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանուն։ Կոնգոյի հավաքականը հաշիվը բացեց արդեն 7-րդ րոպեին՝ Սիպենգայի գոլի շնորհիվ։ Սակայն հանդիպման վերջնամասում Անգլիայի ավագ Հարի Քեյնը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ աչքի ընկնելով 75-րդ և 86-րդ րոպեներին ու ապահովելով իր թիմի հաղթանակը։ Այս հաղթանակի շնորհիվ Անգլիան դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 … Read more

«Սրբությունը միայն վանական կյանքի առանձնաշնորհը չէ, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրել է. «Սրբությունը՝ առօրյա կյանքումՍրբությունը քրիստոնեական ավանդության մեջ հաճախ ընկալվում է որպես բացառիկ վիճակ՝ վերապահված միայն վանականներին, նահատակներին կամ առանձնահատուկ հոգևոր փորձառություն ունեցող մարդկանց։ Սակայն Սուրբ Գրքի և Եկեղեցու հայրերի վկայությունները ցույց են տալիս, որ սրբությունը ոչ թե իրականությունից հեռանալն է, այլ իրականության մեջ Աստծուն պատկանելը։Սուրբ Գրքում Աստված … Read more

ԵՄ-ն մինչև 200 մլն եվրո կներդնի Հարավային Կովկասում. ֆոն դեր Լայենի հայտարարությունը

ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասի տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման համար։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ միջոցները կուղղվեն … Read more

Վենսը չի բացառել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ «Ես ոչինչ չեմ կարող խոստանալ, քանի որ, իհարկե, դա կախված է նրանից, թե ինչպես կվարվեն իրանցիները վերջնականապես։ Ես վստահ եմ, որ նախագահը մեր զորքերը հետ չի ուղարկի, եթե դա անհրաժեշտ չէ, եթե չկա հստակ սահմանված նպատակ», – լրագրողներին ասել է Վենսը Վիրջինիա Բիչից … Read more

Իսպանիայում շոգի պատճառով հունիսին մահացել է ավելի քան 1000 մարդ

Իսպանիայում հունիսին շոգի հետևանքով գրանցվել է մահացության 1029 դեպք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով այսօր հրապարակված պաշտոնական տվյալներին։ Դրանց համաձայն, հնգօրյա շոգի ալիքը, որի ընթացքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը,  հունիսը դարձրել է պատմության մեջ երկրորդ ամենատաք ամիսը։ Առողջապահության նախարարության ամենօրյա մահացության մոնիթորինգի տվյալներով՝ այս տարվա հունիսին շոգի հետևանքով մահացությունների թիվն ամենաբարձրն … Read more

ԵՄ-ն հազարավոր քաղաքացիների է արտաքսել. որ երկրներն են առաջատարների թվում

2026 թվականի առաջին եռամսյակում Եվրամիության երկրները ԵՄ անդամ չհանդիսացող երկրների 108 475 քաղաքացիների պարտադրել են լքել Շենգենյան գոտին։ Նրանցից 34 550-ը համապատասխան որոշումների հիման վրա իրականում վերադարձվել են երրորդ երկրներ, գրում է  jnews.ge-ն: Ամենամեծ թվով արտաքսվածներն եղել են հետևյալ երկրներից՝ Թուրքիա՝ 3,555,Վրաստան՝ 2,060,Ալբանիա՝ 2,050։ Այսպիսով, Վրաստանը երկրորդ տեղում է արտաքսված քաղաքացիների թվով։ Նմանատիպ իրավիճակ է … Read more

Խոշոր հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ

Հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում պահեստ է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի … Read more

Մարբուրգ վիրուսից մահվան դեպք Ուգանդայում • Tribune.am

Ուգանդան հաստատել է Մարբուրգ վիրուսային հիվանդությունից մահվան դեպք երկրի արևմտյան մասում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին (Africa CDC): «Ուգանդայի առողջապահական մարմինները հաստատել են Մարբուրգ վիրուսային հիվանդության մեկուսացված դեպք… դեպք, որը գրանցվել է Ուգանդայի արևմտյան Կյեգեգվա շրջանում, որտեղ մահացել է 1.5 տարեկան երեխա», — գրում է գործակալությունը: Այս վտանգավոր տենդի … Read more

«Բարև, ես եմ»․ Գալյա Նովենց

01 Հուլիսի 2026, 22:30 Անվանի դերասանուհի Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 1-ին Երևանում։ Վաղ տարիքից նա հետաքրքրված է եղել բեմական արվեստով։ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ ընդունվելու անհաջող փորձից հետո վերադարձել է Երևան և 1958 թվականին ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նրա ստեղծագործական ուղին սկսվել է Կապանի թատրոնից, այնուհետև նա հանդես է եկել Սունդուկյանի … Read more