Հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում պահեստ է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։ Այրվել է մոտ 150 քմ ծածկի տակ եղած 200 խորանարդ մետր ներքնակի հումք։
Դեպքի փաստով Վաղարշապատի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սեփականատիրոջ ինքնությունն ու հրդեհի հանգամանքները։