Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2295-ի, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօրվա դրությամբ կա 2295 զոհ և 11267 վիրավոր», – ասել է նա VTV-ի կողմից հեռարձակված ճեպազրույցի ժամանակ։
Անօթևան մնացած մարդկանց թիվը հասել է 12841-ի։ Ընդհանուր առմամբ, բնական աղետի տարբեր հետևանքներից տուժել է 26403 մարդ՝ ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ, ինչպես նաև իրենց տների կորուստ կամ լուրջ վնաս։
Իշխանությունները արագացրել են զոհերի տեղավորումը Կարակասում և Լա Գուայրա նահանգում գտնվող ժամանակավոր ճամբարներում։ Նրանք տեղադրում են ցնցուղներ, մահճակալներ և ներքնակներ, ինչպես նաև տրամադրում են բժշկական օգնություն, հոգեբանական աջակցություն, սնունդ և խմելու ջուր։
Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի էր ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկու երկրաշարժ։ Առավել շատ տուժել են Կարակասի մերձակա շրջաններն ու Լա Գուայրայի նահանգը։ Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել էր երկրաշարժից տուժած հայերի մասին։
