Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին

Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին

Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանուն։

Կոնգոյի հավաքականը հաշիվը բացեց արդեն 7-րդ րոպեին՝ Սիպենգայի գոլի շնորհիվ։ Սակայն հանդիպման վերջնամասում Անգլիայի ավագ Հարի Քեյնը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ աչքի ընկնելով 75-րդ և 86-րդ րոպեներին ու ապահովելով իր թիմի հաղթանակը։

Այս հաղթանակի շնորհիվ Անգլիան դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Մեքսիկայի հավաքականի հետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment