Իսպանիայում շոգի պատճառով հունիսին մահացել է ավելի քան 1000 մարդ

Իսպանիայում հունիսին շոգի հետևանքով գրանցվել է մահացության 1029 դեպք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով այսօր հրապարակված պաշտոնական տվյալներին։ Դրանց համաձայն, հնգօրյա շոգի ալիքը, որի ընթացքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը,  հունիսը դարձրել է պատմության մեջ երկրորդ ամենատաք ամիսը։

Առողջապահության նախարարության ամենօրյա մահացության մոնիթորինգի տվյալներով՝ այս տարվա հունիսին շոգի հետևանքով մահացությունների թիվն ամենաբարձրն է եղել 2015 թվականի նույն ամսվա համեմատ։

AEMET օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ անցյալ ամսվա միջին ջերմաստիճանը նորմայից 3.2 աստիճանով բարձր է եղել, ինչի արդյունքում այն դարձել է երկրորդ ամենատաք հունիսը։

Leave a Comment