Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունեցող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. այսուհետ Armed-ի հետ տվյալները կթվայնացվեն, «կարմիր ազդանշանի» դեպքում ավտոմատ կդադարի վարորդական իրավունքը. ՆԳ նախարար

tert.am  Armed-ի հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված շարունակում ենք վարելու իրավունք տալ այն մարդկանց, ովքեր հոգեբուժական կամ թմրաբանական հաստատությունում կարող են հաշվառում ունենալ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:   «Փոխգործակցություն ենք երաշխավորում Armed-ի հետ, արդեն կկարողանանք ավտոմատ եղանակով բացահայտել վերոնիշյալ հանգամանքները, Armed-ից ազդակ կստանանք ու դա … Read more

ՀՀ-ում ընտրված պաշտոնյան պետք է ծառայի միայն Հայաստանի Հանրապետությանը․ Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատգամավորների երդման տեքստի փոփոխման հարցը քննարկելիս նշել է, որ աշխարհասփյուռ հայության նպատակները չեն կարող լինել նույնական, քանի որ տարբեր երկրներում բնակվող հայերն ունեն տարբեր առաջնահերթություններ ու շահեր։ Առաջարկվել է, որ լինի Հայաստանի պետություն Հայաստանի Հանրապետության փոխարեն։ «Չի կարող, օրինակ՝ Նոր Զելանդիայում բնակվող հայը ունենալ նույն նպատակները, ինչ ունի Տոմսկում, կամ ինչու … Read more

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Սիմոն Աբգարյանը – Live News

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնից։  Թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեությունն Աբգարյանը սկսել է վաղ 1980-ականներին Ամերիկայում, իսկ այնուհետ շարունակել Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև կինո- … Read more

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով … Read more

Ամեն ինչ պարզ կլինի, երբ այս իշխանությունը չլինի․ կտեսնենք՝ իրենք ինչքան են թալանել․ Հարցում

  «Թալանչի են ասում նախկիններին, ձեր տպավորությամբ հիմա ովքե՞ր են իրական թալանչիները»,- այս հարցն է տրվել Տավուշի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

Էդիկ Մալոյանը ձերբակալվել է. «Ուժեղ Հայաստան»-ը դա կապել է քաղաքական հայացքների հետ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալության մասին։ Կարապետյանի խոսքով՝ Մալոյանն այն զինվորականն է, ով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հետ է վերադարձրել հերոսներ Ռոբերտ Աբաջյանի ու Արմենակ Ուրֆանյանի դիրքերը։ Դաշինքը հայտարարել է, որ գնդապետին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրելու ցանկության … Read more

ՀԿԿ-ից «Միասնության թևեր»-ի գրասենյակների սեփականատերերից պահանջել են վարձակալության պայմանագրեր

«Միասնության թևեր»-ը հայտնում է․ «Քաղաքացիների նկատմամբ ճնշման և վախի մթնոլորտի նոր դրսևորումՀակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները զանգահարել են «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակների սեփականատերերին և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրեր, որոնք արդեն իսկ գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս գործողությունները սկսվել են Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած ուսումնասիրությունից անմիջապես հետո, ինչն անխուսափելիորեն հարցեր է առաջացնում դրանց նպատակի և ժամանակային համընկնման … Read more

«Պետք է ստիպենք Եվրոպային խոսել ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների մասին». Ընդդիմադիրները դիմավորեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահին

Մինչ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում իրենց բանակցություններն էին ամփոփում, ընդդիմադիր մի շարք ուժեր իրենց բողոքի ձայնը փորձում էին հասցնել շենքի ներսում գտնվողներին։ Նրանց, սակայն, կառավարության շենքին մոտենալ չթույլատրեցին, ոստիկանական պատը փակել էր ճանապարհը՝ հարակից փողոցի լուսացույցի մոտից։ «Համենայնդեպս, մենք ավելի բարձր այստեղից կխոսենք, որպեսզի այն շենքում նստած … Read more

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենի հետ։   Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում իրականացրած աշխատանքի, ինչպես նաև Հայաստան և Դանիա հարաբերությունների զարգացման, քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ … Read more

Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank

Fast հիմնադրամի կողմից կազմակերպվող AI ճամբարի ավելի քան 460 մասնակցի համար Իդրամն ու IDBank-ն անցկացրեցին ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացների շարք։ Տեխնոլոգիաների և արհեստական բանականության այս թռիչքաձև զարգացման ժամանակաշրջանում պատանիների համար թվային տիրույթում պաշտպանված լինելն էլ ավելի է կարևորվում։ Իդրամի և IDBank-ի ֆինանսական գրագիտության դասընթացն այս անգամ ուներ երկու հիմնական շեշտադրում՝ զեղծարարություններից պաշտպանվելու մեթոդներ, ֆինանսական հիմնական … Read more