Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց

  Սեպտեմբերի 11-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։   Քննարկվել և հաստատվել են  իններորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի ու սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:   Սեպտեմբերի 14-ին գումարվող … Read more

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները

  Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը վարել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:   Նախարարի տեղակալը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները՝ անդրադառնալով դրանց հիմնական ուղղություններին և … Read more

Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ

  2026 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը:   1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 1993 թ. … Read more

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Արուսյակ Ջուլհակյանի նախագահությամբ սեպտեմբերի 11-ին գումարել է անդրանիկ նիստը:   Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:   Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ խորհրդարանական խմբակցությունների միջև պաշտոնների բաշխման արդյունքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությանը։ … Read more

Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման նոր փուլ

Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց վերապատրաստման դասընթացների հերթական փուլը:   Վերապատրաստմանը կարող են մասնակցել ինչպես գործող կառավարիչները, այնպես էլ այն անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել կառավարչի գործունեությամբ:   Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 23-ը Քաղաքաշինության կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեի կամ e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ … Read more

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու Կոպիրկինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։   Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։   Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու … Read more

CRRC-Armenia հետազոտական հիմնադրամը առաջին անգամ իրականացրել է Հայաստանում խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Դանիայի Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության շրջանակում «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» ((ՀՌԿԿ – Հայաստան – CRRC-Armenia) հետազոտական հիմնադրամը առաջին անգամ իրականացրել է Հայաստանում խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն   Սեպտեմբերի 11-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Խտրականությունը Հայաստանում»` տվյալների եռօրյա բացօթյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի շրջանակում ներկայացվել … Read more

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:   Վերջինս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետևողական զարգացման։     Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման … Read more

Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ։   Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ զարգացմանը և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը։   Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև … Read more

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 07:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ՔԿԾ հատուկ…