Մանդատները վերցրին, հիմա հերթը մեկ դրամով աշխատելունն է — MediaNews

«Ուժեղները» վերցնում են պատգամավորական մանդատները։ Սա նշանակում է, որ նրանք դառնում են պետական իշխանության իրականացման մասնակիցներ։ Հայաստանում ընդունված է ընդդիմությանը ներկայացնել որպես իշխանությանը հակակշիռ, սակայն իրականում խորհրդարանական ընդդիմությունն էլ է պետական իշխանության մի մասը՝ իր սահմանադրական լիազորություններով, վերահսկողական գործառույթներով և քաղաքական պատասխանատվությամբ։ Հենց այդ պատճառով այժմ ժամանակն է, որ «Ուժեղները» սեփական օրինակով ապացուցեն՝ իրենց նախընտրական … Read more

Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է լսելու այն տեղեկատվությունը, որը նրան հասցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Գլխավորն այն է, որ նա բաց է Պուտինից լսելու այն տեղեկատվությունը, որը նրան հասցնում է», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Անգլիայի հավաքականը 1/4 եզրափակչում է․ ԱԱ

Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում Թոմաս Տուխելի թիմը 3:2 հաշվով պարտության մատնեց մեքսիկացիներին։ Երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանն Ջուդ Բելինգեմը, ով աչքի ընկավ 36-րդ և 38-րդ րոպեներին։ 42-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Մեքսիկայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Կադիսիայի» հարձակվող Խուլիան Կինյոնեսը։ 54-րդ րոպեին Անգլիայի … Read more

Միլիոնավոր մարդիկ հրաժեշտ են տալիս Խամենեիին․ Alpha News-ի ռեպորտաժը՝ Թեհրանից

Թեհրանի «Մոսալլա» կենտրոնական մզկիթում շարունակվում են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները։ Ինչպես հաղորդում է Alpha News-ի թղթակիցը Թեհրանից, երկրի տարբեր քաղաքներից ու շրջաններից միլիոնավոր քաղաքացիներ ժամանել են մայրաքաղաք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաջնորդին։ Մի քանի օր շարունակվող արարողությունները ևս մեկ անգամ ընդգծում են Իրանի ժողովրդի վերաբերմունքն ու նվիրվածությունը սեփական պետության հանդեպ։ Նշենք, որ … Read more

Իոաննիսյանը դատական հայց է ներկայացրել Արման Թաթոյանի դեմ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանի դեմ։ Իոաննիսյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Թաթոյանին հերքել հայտարարությունը, որը, ըստ նրա, զրպարտություն է։ Հայցի առիթը եղել է հեռուստաբանավեճի ընթացքում արված հայտարարությունը, համաձայն որի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն (ներառյալ՝ «Փաստերի ստուգման հարթակը») և Դանիել Իոաննիսյանը հրապարակել … Read more

Արարատյան մեծ վարագույրը կամ բացարձակ հանդարտության դարաշրջանը

06.07.2026 | 14:27 Կառավարության նիստերի դահլիճում պիրոժկիների, չեբուրեկիների և թեթև սխտորի հոտ էր փչում։ Վարչապետը մտահոգ նայում էր պատուհանից դուրս, որտեղ առավոտյան մշուշի մեջ մարտահրավեր նետող, չարտոնված և բացարձակապես ոչ տոլերանտ կերպով վեր էր խոյանում Արարատը։ Լեռը դարեր շարունակ փչացնում էր աշխարհաքաղաքական օրակարգը՝ քաղաքացիներին հիշեցնելով այնպիսի բաների մասին, որոնք ոչ մի կերպ չէին տեղավորվում «Խաղաղության խաչմերուկ» և … Read more

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, … Read more

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ — MediaNews

Հուլիսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը: Զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը՝ ստացել վնասվածքներ, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները: Գործողության ժամանակ Ռուսաստանն օգտագործել է 68 հրթիռ, այդ թվում՝ 23 բալիստիկ, և 351 անօդաչու թռչող սարք։ Հարձակումը շարունակվել է մինչև վաղ առավոտյան։ Պայթյուններ են որոտացել … Read more

Եկատերինբուրգում քննարկվել են ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության նոր հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում հունիսի 6-ին նախարարը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։ Իր ելույթում Գևորգ Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի … Read more

Պատերազմ չենք ուզում, բայց չենք խոնարհվի. Լուկաշենկոյի հայտարարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռազմական բուհերի շրջանավարտների և բարձրագույն սպայական կազմի պատվման արարողության ժամանակ հայտարարել է, որ երկրի բնակիչները խաղաղասեր են և չեն ուզում պատերազմել, բայց չեն պատրաստվում ընկրկել թշնամու առջև: Հանրապետության ղեկավարը շեշտել է, որ ֆաշիստական բռնազավթման ժամանակաշրջանում բազմաթիվ դժվարությունների միջով անցած Բելառուսի ժողովուրդը գենետիկորեն չի ընդունում պատերազմը: Լուկաշենկոյի ձևակերպմամբ՝ բելառուսները խաղաղության կողմնակից են … Read more