Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կփոխադրվի պրոպան գազ • Tribune.am

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ռուսական պրոպան գազով 30 վագոն այսօր կուղարկվի Բալաջարի կայարանից։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, շուրջ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։

ՆԳՆ․ 18,000 անձ կարող է վերականգնել վարորդական իրավունքը՝ աա համաներում չէ, մոդելի փոփոխություն է

6 հուլիսի 2026 – 14:22 AMT PanARMENIAN.Net – Մոտ 18,000 անձ կարող է վերականգնել վարորդական իրավունքը, հայտարարել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետՌուսլան Մարանդյանը՝մանրամասներ ներկայացնելով վարորդական վկայականից զրկված անձանց համար գործող նոր ընթացակարգերի և ժամկետների վերաբերյալ։ Այն քաղաքացիները, որոնց վարորդական իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը ներառյալ, կարող են դիմել վերականգնման համարհուլիսի … Read more

14:00 Լուրերը մեկ տողով. 70-ից ավելի հասցեներում խուզարկություններ, 30 վագոն պրոպան գազ դեպի Հայաստան

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   ·  ՆԳՆ-ի վարորդական իրավունքի և քննական կարգի խոշոր բարեփոխումները. 2020 թվականից հետո վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները հուլիսի 6-ից սկսած մեկ տարվա ընթացքում կարող են պարզեցված կարգով և առանց քննությունների վերականգնել այն՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։ Բացի այդ, տեսական փուլն անցնելուց հետո գործնական քննություն հանձնելու ժամկետը մեկ … Read more

Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած – armeniatoday.am

Հուլիսի 6-ին՝ ժամը 09։52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում այրվում է ավտոմեքենա, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ըստ հաղորդագրության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը … Read more

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թրամփը պատրաստվում է հանդիպել Զելենսկուն և հետո զրուցել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պատրաստվում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ դրանից հետո արդեն հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի նման պլանների մասին հայտնել են Reuters գործակալության զրուցակիցները։ Ավելի վաղ Զելենսկին և Պուտինը հեռախոսազրույցներ էին ունեցել Թրամփի հետ, որպեսզի շնորհավորեն ԱՄՆ անկախության 250-ամյակը։ Դրանց ընթացքում … Read more

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։ Տեսչական մարմինը կոչ է անում անհրաժեշտ փոփոխություններ կատարել գովազդային ցուցանակներում, հայտարարություններում, թռուցիկներում և ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում՝ հասցեի նոր անվանմանը համապատասխան։ «Հարգելի՛ գործարարներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։ Խնդրում ենք … Read more

Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ – BlogNews.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։ «Վարչապետին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովը: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ … Read more

«Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստը՝ ուղիղ միացմամբ

Եկատերինբուրգում մեկնարկել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստը՝ ուղիղ միացմամբ

Այսօր պայքարի լեզուն պետք է փոխվի. Դավիթ Անանյան – Live News

«Կան քաղաքական պահեր, երբ իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին-առանձին, այլ որպես մեկ ամբողջական պատկերի մաս։ Սահմանադրական դատարանի որոշումը, խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, հանրության լռությունը, ուժային կառույցների ակտիվացումը, առավոտյան լրահոսում հայտնված խուզարկությունների ու փաստաբանների մուտքը խոչընդոտելու մասին տեղեկությունները տարբեր դրվագներ չեն։ Դրանք նույն գործընթացի տարբեր արտահայտություններն են»,-գրում է «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը։ Նա … Read more

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների համար. Պապոյանը՝ ՌԴ-ում

  tert.am. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Այցի շրջանակում հունիսի 6-ին նախարարը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ … Read more