Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ — MediaNews

Հուլիսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը:

Զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը՝ ստացել վնասվածքներ, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Գործողության ժամանակ Ռուսաստանն օգտագործել է 68 հրթիռ, այդ թվում՝ 23 բալիստիկ, և 351 անօդաչու թռչող սարք։ Հարձակումը շարունակվել է մինչև վաղ առավոտյան։

Պայթյուններ են որոտացել քաղաքի տարբեր շրջաններում, արձակման ժամանակ ուկրաինական մայրաքաղաքի բնակիչները պատսպարվել են մետրոյի կայարաններում։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տվյալներով՝ Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է բնակելի շենք։ Դառնիցկի շրջանում վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

«Սրանք բնակելի շենքեր են։ Վայրեր, որտեղ մարդիկ քնել և ապրել են իրենց սովորական կյանքով»,- հայտարարել է Տկաչենկոն։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը և բնակիչներին կոչ է արել մնալ պատսպարաններում։

Հարձակումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր Կիևի ուղղությամբ Ռուսաստանի կողմից նոր զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment