Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում Թոմաս Տուխելի թիմը 3:2 հաշվով պարտության մատնեց մեքսիկացիներին։
Երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանն Ջուդ Բելինգեմը, ով աչքի ընկավ 36-րդ և 38-րդ րոպեներին։
42-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Մեքսիկայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Կադիսիայի» հարձակվող Խուլիան Կինյոնեսը։
54-րդ րոպեին Անգլիայի թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով։ Կոպիտ խաղի համար հեռացվեց «Բայերի» պաշտպան Ջարել Կուանսան։
60-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։
69-րդ րոպեին Մեքսիկայի երկրորդ գոլը 11 մետրոնց հարվածով խփեց անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը։