ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը նախատեսում է ապահովել, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից մահաբեր ուժի կիրառման վերջնական որոշումը կայացնի մարդը, այլ ոչ թե արհեստական բանականությունը կամ ինքնավար համակարգերը։ Հայտնում է Axios-ը: «Human Authority over Autonomous Weapons Act» («Ինքնավար զենքերի նկատմամբ մարդկային վերահսկողության մասին օրենք») անվանումը կրող նախաձեռնությունը … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները գույքագրել են Գյուլագարակի խնդիրները

Կորսված հնարավորություններ. ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն, այս հարցն են բարձրացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, ովքեր այցելել են Գյուլագարակ, զրուցել բնակիչների հետ և լսել նրանց հուզող խնդիրների մասին։

ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայացած «Հայաստանի մաքսային համակարգում արհեստական բանականության կիրառում և կառավարում» թեմայով դասընթացին։ Դասընթացների ընթացքում քննարկվել են Չինաստանի մաքսային ընդհանուր համակարգի գործունեությունը, ինչպես նաև մաքսային ծառայության և հսկողության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) գործիքների ու խելացի սարքավորումների ներդրման առաջավոր փորձը։ Դասընթացների և աշխատանքային շրջայցերի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը … Read more

Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվել է | Armlur – Լուրեր Հայաստանից

Աշնանը նախատեսված ընտրությանն ընդառաջ Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարման մասին որոշում է կայացրել։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել իշխող կոալիցիայի 62 պատգամավոր։ Ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկությանը: Նոր գումարման խորհրդարանն արդեն կհավաքվի հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ընտրությունից հետո։ Քաղաքացիները պետք է ընտրեն 120 պատգամավոր։ Խորհրդարանում մեծամասնություն կազմելու և կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։ Բենիամին Նեթանյահուի գլխավոր … Read more

ՈՒժերի հարաբերակցության փոփոխությունը կազդի Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման վրա

17.07.2026 | 18:09 TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի։ Թե ովքեր են լինելու այս նախագծի կապալառուները, ում են ֆինանսավորելու, ովքեր են մասնակցելու, ներդրումներ … Read more

ՔԿ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստանում է

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգում: Պատվիրակության կազմում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Կիմ Հարությունյանը և Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը: Այցի շրջանակում Արմեն Գևորգյանը հանդիպել է ՉԺՀ Հունան նահանգի փոխնահանգապետ, Հանրային անվտանգության վարչության պետ Վան … Read more

Անահիտ Կիրակոսյանը կիթառ է նվագում ու երգում Լուսինե և Իրինա Թովմասյանների, Մանո Գրիգորյանի ու մյուսների համար

Անահիտ Կիրակոսյանը, Լուսինե և Իրինա Թովմասյաններն ու Մանո Գրիգորյանը՝ Դիլիջանում. «Կանանց հետ անցկացրած ժամանակը միշտ բուժող է լինում․․ Մեկ-մեկ պետք է կարողանաս կտրվել ամեն ինչից ու ուղղակի լինել քո մարդկանց հետ, քո էներգիայի մեջ»,- գրել է Մանոն՝ ջերմ հոլովակին կից։  

Խոշոր ավտովթար Երևանում – Live News

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի, ժողովրդին ավելի շատ հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը, ուսումնական «Toyota Corolla» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Վթարի հետևանքով 2 … Read more

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով: Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և … Read more

Ռուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումը

17 Հուլիս, 2026 17:49 Միջազգային Ռոսսելխոդնադզորը հուլիսի 18-ից սահմանափակելու է կորիզավոր մրգերի՝ սալորի, դեղձի, ծիրանի ներկրումը Թուրքիայից։ Այս մասին հայտնել է ծառայությունը։ Այս միջոցառումը վերաբերում է թուրքական հինգ մատակարարների։ Սահմանափակումները կապված են Եվրասիական տնտեսական միության կարանտինային կանոնակարգերի բազմակի խախտումների հետ։ 2026 թվականի մայիսի 30-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշակի տեսակի … Read more