Ամերիկահայ բեյսբոլիստ Քրիս Հակոբյանը պայմանագիր է կնքել «Վաշինգտոն Նեշնալսի» հետ․ ԶԼՄ

Ամերիկահայ բեյսբոլիստ Քրիս Հակոբյանը (Chris Hacopian) պայմանագիր է կնքել բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) «Վաշինգտոն Նեշնալս» (Washington Nationals) ակումբի հետ՝ ստանալով բոնուս պայմանագրի ստորագրման համար, գրել է լրատվամիջոցը։ Հակոբյանը նոր թիմում ընտրվել է 2026 թվականի MLB-ի դրաֆթի առաջին փուլում՝ ընդհանուր 11-րդ համարի ներքո։ Վաշինգտոնի շրջանի բնակիչ Քրիս Հակոբյանը նախքան Մերիլենդի և Տեխասի A&M համալսարաններում իր հաջող … Read more

Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերջին ավիահարվածների ընթացքում թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ ներառյալ կամուրջներ, երկաթուղային կայարան և օդանավակայան։ BBC Verify-ը հաստատել է Հորմոզգան նահանգում գտնվող Գարիվե կամրջի վնասումը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը չի հրապարակել հարվածների թիրախների ցանկը՝ միայն նշելով, որ գործողություններն ուղղված էին «Իրանի ռազմական կարողությունների հետագա թուլացմանը»։ Իրանական պաշտոնական տվյալներով՝ հարվածների հետևանքով Հորմոզգան նահանգում զոհվել … Read more

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունը

17 Հուլիս, 2026 17:57 Հասարակություն Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ 2026 թվականի հունիսին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների … Read more

Բյուրեղավանի դեպքի առնչությամբ «Վեոլիա Ջուր»-ը հանդես է եկել պարզաբանմամբ

«Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց … Read more

Պահանջում ենք վերացնել երեխաների իրավունքների խախտման հետևանքները – Live News

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի հայտարարությունը Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպության կողմից 2026 թվականի հունիսի 16-ին հրապարակված ահազանգը (https://www.facebook.com/share/p/1HEB8oarRf/ ), որը վերաբերում է Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցած խիստ մտահոգիչ միջադեպին, արժանի է ամենալուրջ գնահատականի և անհապաղ արձագանքի պետական բոլոր իրավասու մարմինների կողմից։ Ըստ … Read more

Քննարկվել են հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները

Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության պատվիրակությունն այցելել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետությունից Օմանի Սուլթանություն հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, հյուրերի հետ քննարկելով ցամաքային ճանապարհով սեզոնային հայկական պտուղ-բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի արտահանման պահանջները և այլ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման բարեհաջող փորձը, ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն … Read more

ՔԿ-ն բացահայտել է երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն ոստիկանների կողմից օժանդակելու դեպքը

17 հուլիսի 2026 – 18:02 AMT PanARMENIAN.Net – 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն, ըստ նախաքննության, տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը պարզելու և այն մեղադրյալ Ա․Ս․-ին ցույց տալու նպատակով, վերջինիս կողմից նախապես խոստացված 5 մլն դրամի … Read more

Գիւմրիի Մէջ Տեղի Ունեցաւ Կարօ Սասունիի Արձանի Պաշտօնական Բացումը

ԳԻՒՄՐԻ.- Գիւմրիի Պրոշեան եւ Գարեգին Նժդեհ փողոցներու խաչմերուկին վրայ տեղի ունեցաւ ազգային-քաղաքական գործիչ, պատմաբան, իրաւաբան եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան պետական գործիչ Կարօ Սասունիի արձանի հանդիսաւոր բացումը։ Գիւմրիի աւագանիի որոշումով տեղադրուած 2 մեթր 40 սանթիմեթր բարձրութեամբ պրոնզաձոյլ արձանին հեղինակն է քանդակագործ Միսաք Մելքոնեան։ Բացման արարողութեան մասնակցեցան Գիւմրիի քաղաքապետի պաշտօնակատար Աւետիս Առաքելեան, պետական եւ հասարակական գործիչներ, ազգային … Read more

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը

Այսօր՝ հուլիսի 17-ին ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Վաղարշապատի բաժնի հրշեջ-փրկարարաիան ջոկատի փրկարարների, ինչպես նաև հուլիսի 12-ից որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Վալյա Հովագիմյանի հարազատների որոնողական աշխատանքների արդյունքում Ոսկեհատ-Գետաշեն գյուղամիջյան ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում հայտաբերվել է Վալյա Հովագիմյանի մարմինը։

Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից

Իրաքյան Քրդստանի ինքնավար տարածաշրջանում տեղակայված հակաիրանական ընդդիմադիր խմբավորման առնվազն ութ անդամ է սպանվել Սուլեյմանիա քաղաքի մերձակայքում նրա կենտրոնակայանի վրա Իրանի իրականացրած հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ինքնավար շրջանի անվտանգության վարչությանը: Վարչության տվյալներով՝ Իրանի ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել ընդդիմադիր խմբավորման դիրքերին և շտաբին Զարգոյզլա բնակավայրից ոչ հեռու: … Read more