Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև արտահանման գործընթացի կազմակերպման, լոգիստիկ երթուղիների, ֆիտոսանիտարական պահանջների հետ կապված հարցերի։ Արման Խոջոյանը … Read more

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան

Տեղեկացնում ենք, որ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտարարել է փատաբան Էմին Խաչատրյանը։ «Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի … Read more

Կամո Սեյրանյանը դուդուկ է նվիրել Իբրահիմ Մաալուֆին

Իբրահիմ Մաալուֆը դուդուկ է նվեր ստացել և հուզվել. արցունքները չի կարողացել զսպել նաև Սիմոն Աբգարյանը «Դը Գոլի մարտը» ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո, որի գլխավոր դերակատարը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանն է, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերին, այդ թվում՝ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆին իր տանը հյուրընկալել է դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Դուդուկ-շեփոր կենդանի դուետից հետո նա դուդուկ է … Read more

Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք։ «Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող … Read more

Կորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ այցելել են Գյուլագարակ, զրուցել բնակիչների հետ և ծանոթացել համայնքի խնդիրներին։ The post Կորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. «Ուժեղ Հայաստան» appeared first on Alphanews.

«Բանակում ծառայելը կարծես թե պատիժ է դառնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարազատի թաղմանը մասնակցելու համար կամ այլ դեպքերով մի քանի օրով Հայաստան եկած ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում ռազմական ոստիկանությունը վարժական հավաքի մասնակցելու ծանուցագիր է տալիս։ Կարծես թե բանակում ծառայելը պատիժ է դառնում, մինչդեռ դա հայի, քաղաքացու սուրբ պարտքը պետք է լինի։ Մի կողմից վարժական հավաքների մասնակիցներին նման տգեղ ձևով … Read more

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով:Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի միջև բազմոլորտ … Read more

Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 5 ամսում գերազանցել է կանխատեսումները. ՀԲ

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թ.-ի առաջին 5 ամիսներին աճել է 8%-ով՝ գերազանցելով կանխատեսվող ցուցանիշները ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/.     Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թվականի առաջին 5 ամիսներին աճել է 8%-ով (տ/տ)՝ գերազանցելով կանխատեսվող ցուցանիշները։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամսական ամփոփագրի մեջ։ «Մայիսին Հայաստանում տնտեսական … Read more

Եթե վախենում են Արցախի խորհրդանիշներից, հրաժարվում են մեր պատմությունից․ Մետաքսե Հակոբյանի

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ցուցահանդեսում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում դպրոցի տնօրենի պաշտոնակատարը տաղավարից հեռացրել էր «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»։ Հակոբյանի խոսքով՝ անկախ նրանից, թե տեղի ունեցածը մեկ պաշտոնյայի անձնական որոշման հետևանք է եղել, թե ոչ, այն բացահայտում է … Read more