Փաստերի անհամապատասխանություն՝ ռուսական բիզնեսի անվտանգության շուրջ ՀՀ հայտարարություններին. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է Հայաստանում ռուսական բիզնեսի համար առկա ռիսկերի, Երևանի հետ ապրանքաշրջանառության կրճատման և ԵԱՏՄ-ում արտահանման աճի մասին։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա մատնանշել է հայկական իշխանությունների հայտարարությունների և ռուսական ընկերությունների նկատմամբ փաստացի գործողությունների միջև առկա անհամապատասխանությունը, հայտնել է գործակալությունը։ Ըստ նրա՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե հանրապետությունում ռուսական բիզնեսին ոչինչ … Read more

Մենք նրանց վերադարձնելու ենք քարե դար. Թրամփը հայտնել է առաջիկա շաբաթների ընթացքում Իրանին ուժեղ հարվածներ հասցնելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ի երեկոյան հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ ԱՄՆ զինված ուժերը գրեթե հասել են իրենց նպատակներին Իրանում։ 19 րոպե տևող իր ելույթում նա ընդգծել է, որ ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում ամերիկյան կողմը ոչնչացրել է Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև կաթվածահար է արել Թեհրանի … Read more

Արման Ծառուկյանը իմաստ չի տեսնում մասնակցել Օլիմպիական խաղերին

02 Ապրիլի 2026, 11:30 UFC-ի թեթև քաշային կարգում առաջին համար Արման Ծառուկյանը Արիել Հելվանիի փոդքաստում հայտարարել է, որ այս պահին իմաստ չի տեսնում մասնակցել Օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին։ «Դա ժամանակ է պահանջում, հասկանում եք… Եթե UFC-ի չեմպիոն լինեի, գուցե մտածեի այդ մասին, բայց հիմա՝ ոչ։ Այնտեղ գումար չկա։ Երկրի համար մեդալ … Read more

1994-2017թթ․ համազգային հաղթանակները, արժանապատիվ, խաղաղ և ինքնիշխան զարգացումները չներվեցին մեր ժողովրդին

2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը: Առայժմ: Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին: 1994- 2017թթ-ի համազգային հաղթանակները, արժանապատիվ, խաղաղ և ինքնիշխան զարգացումները՝ չներվեցին մեր ժողովրդին, և 2018 թ-ից մեր երկրի վրա փաթաթվեց պարտությունների, նսեմացման, վախի և կախվածության շղթաները:  10 տարի առաջ, այս չորս օրերին (ապրիլի 2-ից 5-ը), հայկական … Read more

Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Չի անդրադարձել քառօրյային, որովհետև իրեն պետք է Ալիևի աջակցությունը՝ սպառնալիքների տեսքով․ Արթուր Խաչատրյան

  «Ադրբեջանական հերթական ագրեսիան էր 2016 թվականի այս օրը, շատ լավ հիշում եմ, բոլորս ենք հիշում։ Ազգը բռունցքվեց Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանը ստացավ իր արժանի պատասխանը։ Եթե ազգը միակամ է և կա պատրաստակամություն, նպատակ պաշտպանել քո ձեռքբերումները, պաշտպանել խաղաղությունը, պաշտպանել քո հայրենակիցների կյանքը, ինքնորոշման իրավունքը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքը, ապա հաղթանակը երաշխավորված է»,- … Read more

Երեկ Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար. Օսկանյան

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյան-ի և Վլադիմիր Պուտին-ի միջև իր բովանդակությամբ սովորական պաշտոնական հանդիպում չէր։ Խնամքով հաշվարկված հրապարակային խոսքում Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար։ Այս մասսին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին, հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանի անիրատեսական ակնկալիքները Եվրամիության … Read more

Երեկոյան ժամերին սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Երևանում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի … Read more

Մակրոնը, որի կինն իր հետ շատ վատ է վերաբերվում, դեռ ապաքինվում է ծնոտին ստացած հարվածից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Մակրոնը չի աջակցել այդ նախաձեռնությանը։ «Ես զանգահարեցի Ֆրանսիային՝ Մակրոնին, որի կինը չափազանց վատ է վերաբերվում նրան, և նա դեռ վերականգնվում է ծնոտի հարվածից, բայց նա ինձ մերժեց»,- ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփը մի … Read more