Արման Ծառուկյանը փոխել է մարտական մականունը • Tribune.am

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 331 մրցաշարից առաջ որոշել է փոխել իր մարտական մականունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Հայտնի լրագրող Արիել Հելվանիին տված հարցազրույցում 29-ամյա մարտիկը հայտնել է, որ այսուհետ ամերիկյան պրոմոուշենի օկտագոն դուրս կգա «Բեթմեն» անվան տակ։Նախկինում Ծառուկյանը հանդես էր գալիս «Ախալքալաքցի» մականվամբ՝ ի պատիվ իր ծննդավայրի՝ … Read more

Արման Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել

15 Օգոստոսի 2026, 12:03 Լոս Անջելեսում տեղի է ունեցել UFC 331 մրցաշարի մեդիա օրը, որի ընթացքում կայացել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջին հայացքների մենամարտը։ Լարված հանդիպումը քիչ էր մնում վերածվեր կռվի, սակայն UFC-ի նախագահ Դանա Ուայթը ժամանակին միջամտել է և կանխել հնարավոր բախումը։ 29-ամյա Ծառուկյանը պրոֆեսիոնալ MMA-ում անցկացրել է 26 … Read more

Արման Ծառուկյանը վաղաժամ հաղթանակ է տարել հնդիկ բլոգերի նկատմամբ

03 Օգոստոսի 2026, 11:25 UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային երկրորդ համար Արման Ծառուկյանը օգոստոսի 1-ին մասնակցել է Երևանում՝ «Տաշիր Արենա»-ում անցկացված Hype Armenia մրցաշարին։ Նրա մրցակիցը հնդիկ ֆիթնես-բլոգեր Անկիթ Բայանպուրիան էր։ Գոտեմարտն անցկացվել է գրեփլինգի կանոններով, և Ծառուկյանը վստահ ու վաղաժամ հաղթանակ է տարել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը նախատեսվում է UFC-ի թեթև … Read more

Արման Ծառուկյանը RAF 11 մրցաշարում պարտվեց Քոլբի Քովինգթոնին

19 Հուլիսի 2026, 09:20 RAF 11 մրցաշարի շրջանակներում կայացած համառ դիմակայությունում Արման Ծառուկյանը զիջեց Քովինգթոնին 3:5 հաշվով։ Սա հայ մարտիկի առաջին անհաջողությունն էր տվյալ լիգայում, որտեղ մինչ այդ նա վեց անընդմեջ հաղթանակ էր գրանցել։ Ինչ վերաբերում է սկանդալային ամերիկացուն, ապա Քովինգթոնը շարունակեց իր հաղթարշավը՝ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը։ Նա շարունակում է մնալ անպարտելի RAF լիգայում՝ … Read more

Արման Ծառուկյանը Թբիլիսիում կայացած RAF Georgia մրցաշարում հաղթանակ է տարել

Արման Ծառուկյանը Թբիլիսիում կայացած RAF Georgia մրցաշարում 11:0 հաշվով հաղթանակ է տարել Կուատ Խամիտովի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է երրորդ մրցափուլում․ Այս հաղթանակից հետո Արման Ծառուկյանի ցուցանիշը RAF լիգայում դարձել է 7 հաղթանակ և 0 պարտություն։ Հուլիսի 18-ին նա կմրցի Քոլբի Քովինգթոնի դեմ։

Արման Ծառուկյանը, Արսեն Հարությունյանն ու Նինա Դրաման հանգստանում են Հայաստանում

20 Հունիսի 2026, 19:10 UFC-ի ճանաչված հայ մարտիկ Արման Ծառուկյանը ժամանել է Հայաստան: Նրա հետ միասին երկիր է ժամանել ամերիկացի հայտնի մոդել և բլոգեր Նինա Դրաման, որը քաջ հայտնի է UFC-ի և MMA-ի լսարանին: Սևանում հանգստի ընթացքում նրանց ընկերակցել է տիտղոսակիր հայ ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնությունների մրցանակակիր Արսեն Հարությունյանը:

Արման Ծառուկյանը՝  RAF 10 մրցաշարի հաղթող

14 Հունիսի 2026, 10:00 Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի բարձրակարգ մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է գրանցել ազատ ոճի ըմբշամարտի «Real American Freestyle» (RAF) 10-րդ մրցաշարում, որն անցկացվել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։ Հայ մարտիկի մրցակիցը UFC-ի նախկին աստղ, խառը մենամարտերի լեգենդար ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնն էր։ Սպասված գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում. Արման Ծառուկյանն … Read more

Արման Ծառուկյանը ռեկորդային խաղադրույք է կատարել Տոպուրիայի դեմ

13 Հունիսի 2026, 11:50 UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը ռեկորդային խաղադրույք է կատարել UFC-ի առաջիկա չեմպիոնական մենամարտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն Իլիա Տոպուրիան և Ջասթին Գեյջին։ Ծառուկյանը 1 միլիոն դոլար է դրել ամերիկացի Գեյջիի հաղթանակի վրա։ Եթե վերջինս հաղթի, Ծառուկյանի շահումը կկազմի 5,7 միլիոն դոլար։ Ուղիղ հեռարձակման ընթացքում Ծառուկյանը դիմել է Գեյջիին. … Read more

Արման Ծառուկյանի փայլուն հաղթանակը RAF 9-ում

31 Մայիսի 2026, 10:02 Մայիսի 31-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կայացել է ըմբշամարտի Real American Freestyle (RAF) 09 մրցաշարը։ Երեկոյի առանցքային գոտեմարտերից մեկում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է տարել ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Մագզի» Ջիմիսոնի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am կայքից։ Մրցաշարն անցկացվել է 7-հազարանոց … Read more

Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ

01 Մայիսի 2026, 13:10 Հայ մարտիկ Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում կմրցի ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնի հետ։ Մրցակցությունը կկայանա հունիսի 13-ին Սենթ Լուիսում Real American Freestyle (RAF) մրցաշարի շրջանակներում։ Մայիսի 30-ին Դալասում Ծառուկյանը RAF կազմակերպության հովանու ներքո ևս մեկ մենամարտ կանցկացնի Քիլոն Ջիմիսոնի դեմ։ Երկու մենամարտերն էլ նախատեսված են թեթևքաշային կարգում։