Արման Ծառուկյանը իմաստ չի տեսնում մասնակցել Օլիմպիական խաղերին

02 Ապրիլի 2026, 11:30

UFC-ի թեթև քաշային կարգում առաջին համար Արման Ծառուկյանը Արիել Հելվանիի փոդքաստում հայտարարել է, որ այս պահին իմաստ չի տեսնում մասնակցել Օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին։

«Դա ժամանակ է պահանջում, հասկանում եք… Եթե UFC-ի չեմպիոն լինեի, գուցե մտածեի այդ մասին, բայց հիմա՝ ոչ։ Այնտեղ գումար չկա։ Երկրի համար մեդալ նվաճե՞լ։ Այո, կարելի է։ Բայց տղաները 25 տարի նույն ըմբշամարտն են մարզվում։ Նրանց հետ մրցելը շատ դժվար կլինի։ Դա լրիվ այլ մակարդակ է», — նշել է Ծառուկյանը։

Leave a Comment