«ՀՀ իշխանության կողմից Արցախի, արցախցիների վերադարձի ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը փակելը պատճառներ են, որ մարդիկ ոտքի կանգնեն»

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։ -Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը վերջերս հայտարարեց, որ գարնանից նախատեսվում է փողոցային պայքար սկսել։ Հաշվի առնելով նախորդ փորձը՝ ի՞նչ եք կարծում՝ արցախցիները դուրս կգա՞ն պայքարի, ի՞նչ հարցեր պետք է լինեն օրակարգում, եւ փողոցային պայքարի միջոցով հնարավո՞ր է հասնել առկա խնդիրների լուծմանը։ -Արցախցիների իրավունքները մինչեւ այսօր էլ … Read more

«Ամենամեծ թվով ահազանգերը վերաբերում են ազատազրկված անձանց առողջական վիճակին». Նարե Հովհաննիսյան

Վերջին շրջանում մի շարք դեպքեր եւս մեկ անգամ հաստատեցին քրեակատարողական հիմնարկներում առողջապահական համակարգի հասանելիության խնդիրների առկայությունը: Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը պնդեց. «Խուցը, որտեղ նա գտնվում է, նաև պայմաններն են նպաստում, որ այս վիճակը շարունակվի իր մոտ։ Նրան չի տրամադրվել համապատասխան բուժօգնություն»: Բժիշկ-սրտաբան Վահան Հակոբջանյանն էլ հայտարարություն տարածեց. «Խոչընդոտվում է իմ տեսակցությունը պարոն … Read more

«Ցավոք սրտի, ունենք և դեռ կունենանք դեպքեր, երբ անձը կարող է մահանալ հացադուլ հայտարարելու պարագայում». Դավիթ Թումասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցին, թե ինչու չի այցելել հացադուլի մեջ գտնվող փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին՝ պատասխանել էր․ «2025 թվականին Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ, հայտարարվել է 300-ից ավելի հացադուլ։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների մեթոդաբանությունն այն է, որ այցեր պետք է իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին … Read more

«Մուտքս չէր խոչընդոտվում, բայց իրենք ուզում էին, որ զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը, իսկ  ես չէի կարող այդպիսի պատարագ մատուցել»․ Տեր Հայկ

«Մուտքս չէր խոչընդոտվում, բայց իրենք ուզում էին, որ զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը, իսկ ես չէի կարող այդպիսի պատարագ մատուցել»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում այսօր կատարվածին, ասաց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։ Այսօր, երբ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի պատարագի էր ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողները նկատել … Read more

«Աղոթենք Աստծուն, թող մտքերը լուսավորի, հասկանան, որ այդպես որևէ հարց չի կարգավորվում, գնացին ու էլ չեկան»․ Տեր Արտաշեսը՝ բարերարի՝ իրենից եկեղեցու բանալիները պահանջելու մասին

«Խնդիրն այսպես լուծվեց․ իրենք գնացին ու էլ չեկան։ Երեկ օրը խաղաղ անցավ՝ կեսօրից հետո։ Մինչև այսօր դեռ խաղաղ է։ Պատարագը մատուցել ենք, ոչ մի խոչընդոտի առիթ, նման միջադեպ չի եղել։ Փառք Տիրոջ, ամեն ինչ խաղաղ է»,- Aravot.am-ին տեղեկացրեց Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։ Հիշեցնենք՝ Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում … Read more

Արցախահայերի վերադարձի հիմնախնդիրը գետնի վրա ավելի իրատեսական, առաջ մղվելիք հարց է, քան այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը

Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցը «գրեթե անհավանական» է որակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական էսկալացիան։ Սակայն Ծառայությունից միեւնույն ժամանակ փաստում են՝ ռիսկերը մնում են։ «Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» եւ «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր», – ասվում է զեկույցում։ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը … Read more

Հայաստանում քաղաքական լսելիությունը հաճախ ձեռք է բերվում ոչ թե իրավունքով, այլ ինքնազոհաբերությամբ. Հացադուլների խրոնիկա

Սկիզբը՝ «Առավոտի» 16.01.2026-ի համարում Վերջին 30 տարիներին Հայաստանում հացադուլը վերածվել է քաղաքական համակարգի ձախողման լակմուսի թեստի։ Երբ դատարանները լռում են, հանրային բողոքը մարում է, իսկ իշխանությունը փակ է լսելու համար, քաղաքական պայքարը նույնպես տրանսֆորմացվում է եւ հացադուլը դառնում է վերջին միջոցը՝ սեփական կյանքը դնելով պետության անգործության դիմաց։ Այն փաստը, որ քաղաքական բանտարկյալներ համարվող անձինք պարբերաբար … Read more

Պատերազմի ու անավարտ կտավների արանքում

Նա ծնվել էր արվեստի համար, բացառիկության կնիքով, բայց պատերազմը ջրբաժան դրեց երիտասարդ գեղանկարիչ Արամ Պողոսյանի կյանքի ու անմահության միջեւ։ Պատանի գեղանկարչի բազմաթիվ աշխատանքներում կյանքն ապրում է իր ուրույն փիլիսոփայությամբ, այն ասես զրույց է, որի իմաստն ու խորությունը հասկանալի է դարձրել նրա ֆիզիկական բացակայությունը։ Արամը կարծես ապրում է այն եզերքում, որը նրա սյուրռեալիստական գործերում ներկայանում է … Read more

Սուտ 54. «Մենք ամենապետականամետ իշխանությունն ենք»

Սկիզբը՝ այստեղ: Այս արտահայտությունը դարձավ ամենաշատ կրկնվող կարգախոսներից մեկը, սակայն իրականությունը ցույց տվեց լրիվ հակառակը։ Պետականամետ լինելը բառերով չէ։ Դա մտածողություն է, արժեքային համակարգ, պատասխանատվություն և վերաբերմունք սեփական երկրի, ժողովրդի և պատմության հանդեպ։ Ինչպե՞ս փոխվեց պետական մտածողությունը Պետական մտածողությունը ժամանակի ընթացքում վերածվեց ձևական բառապաշարի։ Այն, ինչ ժամանակին համարվում էր պետականամետություն՝ ծառայել պետությանը, պաշտպանել ազգային շահը,

«Արցախն Ադրբեջան անվանելով՝ ՀՀ իշխանությունները հանրության արձագանքն են ստուգում, տեսնելով պասիվություն՝ իրենց հանցավոր քայլերը շարունակելու են»

«Ճշտված ինֆորմացիա որեւէ մեկս չունենք։ Ընդհանուր տեղեկություն ունեինք, որ տարեց ու առողջական խնդիրներ ունեցող մարդիկ էին մնացել Արցախում, որոնք ուղղակի հրաժարվել էին դուրս գալ Արցախից։ Տարբեր մարդիկ այցելել էին նրանց, հորդորել դուրս գալ, բայց իրենք հրաժարվել էին, որոշել էին մնալ Արցախում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տեղեկություն … Read more