Ես զարմանում եմ, որ մեր հանճարեղ մարզիկները այսօր լուռ նստած են․ Իսրայել Հակոբկոխյան

«Ես, որպես նախկին մարզաշխարհի ներկայացուցիչ, չէի կարող աջակցություն չհայտնել։ Ես Խորհրդային Միության տարիներին եմ եղել մարզիկ։ Բայց այսօրվա մարզաշխարհի մասին, որի ղեկավարումը 2000 թվականից ստանձնել է Գագիկ Ծառուկյանը՝ որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ինձ ամենից շատ զարմացնում է այն, թե ինչպես են այդ աշխարհի օլիմպիական չեմպիոն տղաներն այսօր լուռ նստած և այս անարդարության դեմ … Read more

Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ էր հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց՝ ի նշան բողոքի ընտրությունների արդյունքների դեմ. «Մեզանից ամեն ինչ խլել են, մեր ձայնը իրավունք չունեն խլելու»,- հայտարարել էր նա։ Այսօր ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հորդորով Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը։ Գագիկ Ծառուկյանն անձամբ է զանգահարել աշխարհի նախկին չեմպիոնին ու հորդորել … Read more

Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը. Իվետա Տոնոյան

Ընդառաջելով Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորին՝ Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ընտրությունների արդյունքները պետք է վերանայվեն․ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հայտարարել է, որ հացադուլ է սկսում և այն կշարունակի մինչև նշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանի հետ միջադեպով կալանավորված հայտնի սպորտսմենի քննիչ որդուն ու պետին ազատել են աշխատանքից. Արմլուր

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն եւ նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։ Կիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։ Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ … Read more

Հայաստանում քաղաքական լսելիությունը հաճախ ձեռք է բերվում ոչ թե իրավունքով, այլ ինքնազոհաբերությամբ. Հացադուլների խրոնիկա

Սկիզբը՝ «Առավոտի» 16.01.2026-ի համարում Վերջին 30 տարիներին Հայաստանում հացադուլը վերածվել է քաղաքական համակարգի ձախողման լակմուսի թեստի։ Երբ դատարանները լռում են, հանրային բողոքը մարում է, իսկ իշխանությունը փակ է լսելու համար, քաղաքական պայքարը նույնպես տրանսֆորմացվում է եւ հացադուլը դառնում է վերջին միջոցը՝ սեփական կյանքը դնելով պետության անգործության դիմաց։ Այն փաստը, որ քաղաքական բանտարկյալներ համարվող անձինք պարբերաբար … Read more