«Իմ բարեվարքությունը արտերկրում և վերադարձը ճիշտ ժամանակին կարող է երաշխավորվել պայմանագրային հիմքով»

Անդրանիկ Ավետիսյանի մոտ, ըստ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տրված տեղեկանքի, առկա է «ոչ հասուն բարդացած կատարակտ, միջին աստիճանի կարճատեսություն»։ Նա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա էր դիմել 2023թ. հոկտեմբերի 23-ին։ Ըստ տեղեկանքի՝ հաստատվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշումը։ Ըստ եզրակացության՝ «Սակայն հնարավոր ավելի լավ արդյունք ունենալու և տեսողության հետագա անկումը կանխելու նպատակով, հիվանդը ցանկանում է բուժումը շարունակել եվրոպական … Read more

Կրասոտինայի մեթոդական ձեռնարկը կամերային եւ անսամբլային երաժշտությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս

Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի կամերային- գործիքային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանի դիտարկումները Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի հեղինակած «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ թարգմանվել է հայերեն: «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիրը Երեւանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի կամերային- գործիքային անսամբլի ամբիոնի … Read more

Նորաօծ քահանան Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ չի մատուցի․ ո՞վ կլինի Գյումրիում պատարագիչը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյանիր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Շիրակի թեմը՝ կիրակի օրը Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ մատուցելու է նորաօծ տեր Գառնիկ քահանա Ավոյանը, որի անդրանիկ պատարագն է լինելու։ Սակայն Aravot.am-ի հետ զրույցում նորաօծ քահանան … Read more

Իշխանությունը Սերժ Սարգսյանի` Պուտինին գրված նամակով նրան «վատություն» չի արել

Սերժ Սարգսյանը 2016-ին արձանագրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սպառազինությունների հավասարակշռությունը խախտված է Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր: Քաղաքական ուժերը եւ նրանց հարող փորձագետները վստահաբար դրանք տեւական ժամանակ դեռ կմեկնաբանեն, յուրաքանչյուր կողմն իր օգտին: Փաստաթղթերի շարքում, անշուշտ, ուշագրավ էր 2016թ. օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանի կողմից գրված նամակը … Read more

Եթե քահանաները վատ են ապրում, դու էլ այդքանը գիտակցում ես, այդ հարցով բանակցեիր այն եպիսկոպոսների հետ, որոնք քո շուրջն էին հավաքվել. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

-Արշակ սրբազանի նկատմամբ  այնպիսի հոդվածով են փորձում գործ հարուցել, որ հասարակությունը իրեն չպաշտպանի: Իրենց զոմբիներն ու նիկոլազավրերն էլ խիստ քննադատեն, ասեն՝ տեսաք, թմրամոլ է: Սա ուղղված է եկեղեցին վարկաբեկելու,-  Aravot.am-ին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Վրթանես Բաղալյանը՝ անդրադառնալով Արշակ սրբազանի ձերբակալությանը: Հիշեցնենք, որ ըստ Արշակ սրբազանի պաշտպանի, Արշակ սրբազանին մեղադրում են, թե … Read more

Չեմ պատկերացնում՝ Սամվել Շահրամանյանն ինչ կապ կարող էր ունենալ Բագրատ սրբազանին վերաբերող քրեական գործի հետ. փաստաբան

«Ես Բագրատ սրբազանի եւ Սամվել Շահրամանյանի հարաբերություններից տեղյակ եմ միայն մի բանից, երբ ապօրինաբար Արցախի ներկայացուցչության մեքենան վերցրել էին, Բագրատ սրբազանը իր ավտոմեքենան նվիրաբերեց ներկայացուցչությանը: Ենթադրում եմ՝ էլի հանդիպումներ ինչ-որ ձեւաչափերում եղել են, բայց  առնվազն այն գործի շրջանակներում, որով ներկայացել են դատարան, չեմ պատկերացնում, թե Սամվել Շահրամանյանն ինչ կապ կարող էր ունենալ»,- Aravot.am-ին ասաց Բագրատ … Read more

«Այդպիսի փորձ 90-ականներին էլ է եղել, ԳԽ պատգամավորը մեկնեց Բաքու, վերադառնալուց հետո սկսեց ակտիվ քարոզչություն անել Բաքվի օգտին»

Aravot.am-ի զրուցակիցն է 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը – Ադրբեջանի հետ խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու նպատակով, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից պատվիրակություն էր մեկնել Ադրբեջան ՝ պետական բյուջեից տրամադրված գումարով, ի պատասխան ադրբեջանական պատվիրակության այցելության։  Ո՞նց եք սրան վերաբերվում, սա կօգնի՞ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությանը։ -Այդպիսի բանակցություններ եւ, այսպես կոչված, … Read more

Մենք ուզում ենք մեր եկեղեցին տեսնել հավատավոր մարդկանցով լեցուն, որոնց շահը մի կաթ մոմ ավել ծախելը չէ. կարգալույծ քահանան կրկնում է Փաշինյանի թեզերը

Թալինի կարգալույծ հռչակված հոգեւոր հովիվ՝ Տեր Թադե քահանա Թախմազյանը՝ Արամայիս Թախմազյանը, դեռ չի որոշել՝ կարգալուծությունից հետո կշարունակի՞ ինքնակոչ ծառայությունը, ինչպես Հովհաննավանքի կարգալույծ քահանան՝ Ստեփան Ասատրյանը: «Սպասելի էր այս որոշումը: Կմտածեմ, դեռ ժամանակ ունեմ մտածելու, իմ ընթացքով կգնամ հավանաբար: Մայր Աթոռը ինձ կարգալույծ չի արել, որոշ հոգեւորականներ են: Մայր Աթոռը շատ ավելի մեծ ու գեղեցիկ կառույց … Read more

«Եթե էթիկայի կանոնագրքով որեւէ կուսակցություն ձայներ պետք է հավաքի, ես միայն ողջունում եմ դա»․ Զարուհի Բաթոյանը՝ Փաշինյանի եւ իշխանության բառապաշարի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՔՊ ընդունած էթիկայի կանոնագրքին։  Իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառը բառապաշարը վերջին տարիներին քննադատվել է տարբեր գործիչների կողմից։ Օրերս «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն իր ասուլիսում դարձյալ անդրադարձել էր ՔՊ-ական պաշտոնյաների բառապաշարին՝ նշելով․ «Մի հատ տեսնենք, թե ՔՊ-ն ինչ բառապաշար է անընդհատ … Read more

Գյումրիում փնտրվում է հոգևորակա՞ն, որը չի հնչեցնի կաթողիկոսի անունը․ ԱԱԾ-ականները շրջում են եկեղեցիներով

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը քիչ առաջ տեղեկություն էր տարածել իր ֆեյսբուքյան էջում, որ ԱԱԾ-ականները այցելել են Գյումրու եկեղեցիներ։ Նա որպես հավաստում իր խոսքի՝ նաև լուսանկար էր տեղադրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտից։ Նրանք նախ եղել են Վարդանանց հրապարակում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որի բակում է գտնվում Ֆրիդ Սողոյանի քանդակած երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, … Read more