Աշխատավարձի կրճատում չի եղել․ ԱՆ-ը հերքում է – Live News

Տելեգրամյան «armgeopolitic» ալիքում հրապարակված լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը: Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ: Նշենք, որ փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը. այն պետք է ավելի ցածր չլինի, քան Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի … Read more

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Հայր Հովհաննեսը – Live News

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ «Սիրելի՛ ընկերներ, կամոքն Ամենակալ Աստծո, սույն թվականի փետրվարի 8-ին, Մայր Տաճարում մատուցելու եմ Սուրբ եւ Անմահ Պատարագ: Հրավիրում եմ ամենքիդ միասին աղոթելու մեր եկեղեցու անսասանության և մեր երկրի խաղաղության համար: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11:00»,- նշել է Հայր Սուրբը։

Վենսի այցը ցմահ ազատազրկման ֆոնին և իշխանությունների կալինկան (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Արման Սարոյանն ընդդեմ Մայր Աթոռի գործով նիստը հետաձգվեց – Live News

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր նշանակված նիստը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանն ընդդեմ ՀԱՍԵ գործով դատական նիստը, որը, սակայն, կարճ է տևել։ Սարոյանը դատական նիստին չի ներկայացել, միջնորդել է՝ հետաձգել այն՝ պատճառաբանելով, թե ծանուցում չի ստացել։ Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, սակայն, պնդել է, որ … Read more

Վերջին 5 տարում իշխանափոխության միակ իրական գործիքը եղել և մնում է իմպիչմենտը. Մալյան

Նարեկ Մալյանը գրում է. «Վերջին 5 տարում իշխանափոխության միակ իրական գործիքը եղել և մնում է իմպիչմենտը: Սա վերջին 5 տարվա միակ քաղաքական առաջարկն է, որը ենթադրում է քաղաքական հանգուցալուծում: Ի տարբերություն աննպատակ ֆանարիկային երթերի իմպիչմենտը շատ կոնկրետ քաղաքական վերջաբան է նախատեսում: Իմպիչմենտը ենթադրում է ընդդիմության պատասխանատվություն գործընթացի և դրա արդյունքի համար: Ընդդիմության մեծ մասը պատասխանատվությունից … Read more

Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգևոր ինքնավարությանը․ Տիրատուր քահանա Սարդարյանի հոդվածը

Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը «Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգևոր ինքնավարությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։ Ներածություն Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվող զարգացումները՝ առնչվող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, անցել են սովորական քաղաքական կամ վարչական գործընթացների սահմանը: Դրանք այլեւս չեն կարող դիտարկվել որպես առանձին իրավական միջադեպեր: Իրենց ամբողջության մեջ այդ քայլերը վկայում … Read more

Ալիևն ու Իրանի ՊՆ ղեկավարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը – Live News

Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է վերջերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և նշել, որ բարձր մակարդակի շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ալիևն ընդգծել է անցյալ տարի Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած այցի հաջողությունն ու համագործակցության հետագա խորացումը: Ազիզ … Read more

Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote

Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը՝ Catholic Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին և այդ համատեքստում Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման կարևորությանը: Պարբերականը զրույցել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանաի հետ: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հրապարակումը. «Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այցին ընդառաջ, բանտարկված հայ … Read more

Եպիսկոպոսաց ժողովն օրինական է՝ անկախ վայրից ու ձևաչափից. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Տեր Արարատ քահանա Պողոսյանը Եպիսկոպոսաց ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական հարաբերությունները և հավատացյալ–Եկեղեցի շփման կանոնակարգումն իրականացվում են ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան … Read more

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն պատերազմի հավանականությունը շատ բարձր է. իրանցի փորձագետ

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինին գրում է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն պատերազմի հավանականությունը շատ բարձր է։ Իրանը զգուշացրել է, որ պատերազմի դեպքում այն կլինի տարածաշրջանային և կներգրավի բոլոր այն երկրներին, որոնք ռազմաբազաներ են տրամադրել ԱՄՆ-ին։ ​Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ուղերձը Մասկատում բանակցությունների մեկնարկից առաջ. ​«Իրանը դիվանագիտության … Read more