Ալիևն ու Իրանի ՊՆ ղեկավարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը – Live News

Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է վերջերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և նշել, որ բարձր մակարդակի շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ալիևն ընդգծել է անցյալ տարի Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած այցի հաջողությունն ու համագործակցության հետագա խորացումը:

Ազիզ Նասիրզադեի հետ զրույցում Իլհամ Ալիևը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել «Ադրբեջանի նախաձեռնությամ»: Եվ դա մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանակից Իրանի համար։

Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարել է, որ Բաքուն մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և պատրաստ է աջակցել Իրանի շուրջ լարվածության վերացմանը:

Ազիզ Նասիրզադեն Ալիևին է փոխանցել Իրանի նախագահի ողջույնները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Leave a Comment