«Ամենալեգենդար գեներալը»․ այսօր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրն է

Տարիներ առաջ ՊԲ հրամանատարներից մեկի հետ էի զրուցում: Ազատ ոճի մեջ խոսում էինք տարբեր թեմաներից, հետո մի պահ հասանք նաև հերոսներին…  -Ըստ քեզ, մեր ժամանակի հերոսներից ու՞մ կարելի է կոչել լեգենդար,-հարցրեց զրուցակիցս: Հարցը, հանկարծակի լինելով հանդերձ, չուներ նաև միանշանակ համոզիչ պատասխան: Քիչ մտածելուց հետո, ասացի՝ Մոնթեն…  -Մոնթեն, Բեկորը, Ազգալդյանը և մեր մյուս մեծանուն շատ ու … Read more

Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը

Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ՝ քննարկելու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանը Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի … Read more

Ադրբեջանը փորձում է Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակայություն հաստատել նաև բարոյական-արժեքային դաշտում

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն անդրադառնալով Ադրբեջանից բենզինի ներկրմանն ու դրա շուրջ իշխանության ստեղծած աղմուկին՝ գրում է․ «Բայց, այդուհանդերձ խոսենք ադրբեջանական բենզինի մի կարևոր ասպեկտի մասին:2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի հանդեպ ռազմավարական գերակայության հարցում Ադրբեջանը միայն ռազմական և քաղաքական բաղադրիչներով չէ, որ փորձում է շարժվել առաջ: Եվ ոչ էլ տնտեսական, որ կարող է թվալ բենզինի պատմությունից:Ադրբեջանը … Read more

Դուք գիտե՞ք, որ մայրական կաթը, երեխայի սեռով պայմանավորված, տարբեր է լինում

Դուք գիտե՞ք, որ կախված բալիկի սեռից՝ մայրիկի կաթը կարող է լինել տարբեր, քանի որ այն հարմարվում է երեխայի կարիքներին: Եթե նորածինը տղա է, ապա մոր կաթը խիտ է, հարուստ ճարպերով և սպիտակուցներով.  ընդհակառակն,  եթե աղջիկ է՝ կաթն ավելի առատ է և հարուստ է կալցիումով։  Նույնը վերաբերում է նաև այն դեպքին, երբ երեխան սթրեսի մեջ է … Read more

Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Դեկտեմբերի 21-22-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում և կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը՝ migration.mia.gov.am-ը։ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն ընդգծել է, որ այն նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար՝ եռալեզու, արագագործ, ծավալուն և ընդլայնման հնարավորություններով, նաև լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։ Նրա խոսքով՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մշտապես կարևորում է հանրության համար մատչելի և հստակ տեղեկատվության … Read more

Եթե Կճոյանը ենթարկվում ա՝ ինքնիշխան եպիսկոպոս ա, եթե Եզրասը չի ենթարկվում՝ գործակալ եպիսկոպոս ա. Գոռ Մադոյան

Հրապարակախոս, խմբագիր «Թարգի լաո» և «Չարքասթ» փոդքասթների համահիմնադիր Գոռ Մադոյանը գրում է. «Ձեզ դո՞ւր ա գալիս այս մթնոլորտը: Եթե Ֆրանսիայի թեմակալը Մակրոնից ստանա մեդալ, ինքնիշխան ա: ԱՄՆ-ի թեմակալը Թրամփից ստանա՝ ինքնիշխան ա: Եթե Եզրասն ա հանդիպում, դա դիվանագիտություն ու բալանսավորում չի: Եթե Կճոյանը ենթարկվում ա, ինքնիշխան եպիսկոպոս ա: Եթե Եզրասը չի ենթարկվում, գործակալ եպիսկոպոս ա: … Read more

Ֆրանսիայի դեսպանն ընդունել է Արման Թաթոյանին – Live News

«Միասնության թևեր» շարժման ղեկավար պարոն Արման Թաթոյանի հետ դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարծիքներ փոխանակեց Հայաստանում քաղաքական իրավիճակի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Այսօր Սուրբ Աբգար նախավկայի՝ Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է

Աբգար հայոց արքան աստվածասեր և մեծահավատ էր` ըստ մարմնի թագավորակից Քրիստոսին, որովհետև Քրիստոս ծնվեց Ս. Կույս Մարիամից Աբգարի թագավորության առաջին տարում և 30 տարի հետո մկրտվեց Հորդանան գետում Հովհաննեսից: Աբգարը, լսելով նրա մասին, անմիջապես հավատաց Նրան` թողնելով կռապաշտությունը: Եվ քանզի թագավորը հիվանդ էր բորոտությամբ, և չկար բժշկության հնար, Աբգարն ուղարկեց Անանեին` իր փառավոր նախարարին` ապահունիների … Read more

Տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը կարող է այլ հուն մտնել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական դատարաններում հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել:Ինչպես և կանխատեսելի էր, դատախազները բոլորի նկատմամբ մեծ պատժաչափեր են պահանջել, մյուս կողմից էլ պարզ է, որ տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը` անկախ պատժաչափերից, կարող է այլ հուն մտնել: Մեր հայրենակիցները բնականաբար իրենց … Read more