Ֆրանսիայի դեսպանն այցելում է Վայոց ձոր․ օրակարգում տարածաշրջանային և հումանիտար հարցեր

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Վայոց ձորի մարզ այցելելու մասին։ Այս մասին դեսպանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման միջոցով։Դեսպան Դըկոտինյին նաև մանրամասնել է այցելության օրակարգային թեմաները։ «Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ․ Եվրոպական Միության դիտորդական առաքելություն (EUMA), օգնություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին, Ֆրանկոֆոնիա, խաղողագործություն»,-գրել է դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանն ընդունել է Արման Թաթոյանին – Live News

«Միասնության թևեր» շարժման ղեկավար պարոն Արման Թաթոյանի հետ դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարծիքներ փոխանակեց Հայաստանում քաղաքական իրավիճակի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից: