Այսօր Սուրբ Աբգար նախավկայի՝ Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է

Աբգար հայոց արքան աստվածասեր և մեծահավատ էր` ըստ մարմնի թագավորակից Քրիստոսին, որովհետև Քրիստոս ծնվեց Ս. Կույս Մարիամից Աբգարի թագավորության առաջին տարում և 30 տարի հետո մկրտվեց Հորդանան գետում Հովհաննեսից: Աբգարը, լսելով նրա մասին, անմիջապես հավատաց Նրան` թողնելով կռապաշտությունը: Եվ քանզի թագավորը հիվանդ էր բորոտությամբ, և չկար բժշկության հնար, Աբգարն ուղարկեց Անանեին` իր փառավոր նախարարին` ապահունիների … Read more

Նիկոլ հայադավը, որպես կեղծ քրիստոնյա, ծառայում է մեղքին ու Սատանային, նա քրիստոնեությունից հեռու է գիգապարսեկներով և հակաքրիստոնյա է

Նիկոլ հայադավը, որպես կեղծ քրիստոնյա, ծառայում է մեղքին ու Սատանային,  քրիստոնեությունից հեռու է գիգապարսեկներով, իսկ լայն հանրությանը հասկանալի կերպով՝ «ինչպես խոզը տուռնիկից»: Նա ուղղակի գործում է քրիստոնեության, մեր Եկեղեցու և հոգևորականների դեմ: Այս ամենը նա ևս մեկ անգամ և ակնհայտ կերպով հոկտեմբերի 26- ին ապացուցեց Հովհանավանքում: Ապացուցեց կարգալույծ արված նախկին քահանայի՝ նախկին տեր Արամի (ավազանի … Read more

Հայաստանում այսօրվանից ասպարեզ եկավ Նիկոլի քայքայիչ և ամբողջատիրական աղանդը, որի անդամներն առաջին իսկ օրվանից նզովյալ են

Հայաստանում այսօրվանից վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մասնակցությամբ, աջակցությամբ, հովանավորությամբ, իսկ ծպտյալ կամ ոչ այնքան ծպտյալ կերպով ԳԼԽԱՎՈՐՈւԹՅԱՄԲ սկիզբը դրվեց հերձվածողների մի նոր աղանդի՝ Նիկոլի աղանդի, որի բոլոր, անխտիր բոլոր անդամները, որպես կեղծ քրիստոնյաներ կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հակաքրիստոնյաներ, որևէ կապ չունեն քրիստոնեության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ: Հովհանավանքում մասնակցելով կարգալույծ արված նախկին քահանայի, այսինքն՝ … Read more

«Վերելք»․ ԱՍՏՎԱԾ ԿՐՈՆ ՈՒՆԻ՞․ հյուրը՝ Տրդատ Դոնիկյան (տեսանյութ) – Live News

«Իրականության կերպը, ժողովրդի պահվածքը պայմանավորված է աստվածային Սիրո առկայությամբ կամ բացակայությամբ»,-  պնդում է Տրդատ Դոնիկյանը, պարզաբանում ասվածը և ներկայացնում հասարակության վերափոխման իր տարբերակը։ Մանրամասները՝ տեսանյութում

«Վերելք». ԿՕԳՆԻ՞ ՇԱՄԲՀԱԼԱՆ ՄԵԶ․ հյուրը` Տրդատ Դոնիկյան (տեսանյութ) – Live News

Երկիրն ու ժողովրդին աղետալի այս վիճակից հանելու համար հարկավոր է շահել Աստծո բարեհաճությունը։ Իսկ ո՞ր դեպքում է դա հնարավոր, ի՞նչ վարք պիտի դրսևորի հասարակությունը դրա համար։ Այս հարցի շուրջ «Վերելքը» խորհրդածում է փիլիսոփա, թաքնագետ խորագետ, Ուսուցիչ Տրդատ Դոնիկյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում

Տեր, քո սեղանի փշրանքներից էլ մեզ բաժին հանիր

Դիտում ՝ 21 557 Քրիստոս ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի` ինչպես որ կամենում ես» (Մատթ. 15.28): Եվ անմիջապես նրա դուստրը բժշկվեց:  Ուստի, մենք էլ պաղատենք՝ ասելով. «Տե՛ր, թեպետ մեծ մեղքեր գործեցինք, խնդրում ենք Քո սեղանի փշրանքներից էլ մեզ բաժին հանիր»: Հռոմ. 15:14-29, Մատթ. 15:21-28 Կիսվել սոց․ ցանցերում

Բայց չէ որ Քրիստոսը պահանջում է սիրել թշնшմուդ

Դիտում ՝ 21 558 Հարց. –Բայց չէ որ, համաձայն «Մի՛ սպանիր» պատվիրանի զենք վերցնել չի կարելի, ուրեմն ինչպէ՞ս համատեղել այս ամենը, թե՛ Վարդանանց ժամանակների և թե՛ մեր օրերի հետ։ Պատասխան. – Արդեն հասկանալի է, որ քրիստոնյայի համար զենքերը միայն պաշտպանական բնույթ են կրում։ Սա էլ նշանակում է, որ պատերազմողն Աստված է։ Հին Կտակարանում Դավիթ թագավորը միշտ պատերազմում էր թշնամիների … Read more

«Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց»

Դիտում ՝ 28 911 Աստվածային նախախնամությանը հուսացող անձը քաջ է, և վախը խորթ է նրա համար, քանի որ նա այն խոր հավատն ունի, որ ինքը մենակ չէ, այլ գտնվում է Աստծու հովանու և ողորմության ներքո: Քաջ է նա, ով ամեն օր ջանում է ընթանալ քրիստոնեական սխրանքների նեղ ճանապարհով: «Քաջ է նա, ով կարողանում է իշխել հինգ … Read more