Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․երկրի ներսում թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի դեմ ոճրագործության հանգեցրին. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «34 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվեց Իվանյանի (Խոջալուի) կրակակետերի լռեցման օպերացիան։ Շարքից հանվեցին այնտեղից Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերն անընդհատ կրակի տակ պահող վարձկաններն ու այն միջոցները՝ «Գրադ» համազարկային ռեակտիվ համակարգերը, «Ալազան» կայանքները, հրանոթներն ու զրահատեխնիկան, որոնք պարբերաբար թիրախավորում էին խաղաղ բնակչությանը։ Այդ օպերացիայից … Read more

Բազմադարյա ընդմիջումից հետո առաջին անգամ «Հայկական» բառը դրվում էր վարչատարածքային միավորի վրա

1828-1840 թթ. Ռուսական կայսրության կազմում գոյատևել է Հայկական մարզ վարչական միավորը, որն ընդգրկում էր Արևելյան Հայաստանի տարածքների մեծ մասը: Բազմադարյան ընդմիջումից հետո առաջին անգամ էր, որ «Հայկական» բառը դրվում էր վարչատարածքային միավորի վրա, որն ուներ ինքնակառավարման որոշակի իրավունքներ: Ռուսաց ցարի տիտղոսների մեջ ավելացվեց… Հայկական մարզի տիրակալ տիտղոսը: Հետաքրքիր էր վերհիշել… Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի … Read more

«Ինքնապահպանման նպաստն» իր գործն անելու է – Live News

Թոշակները չբարձրացան, երբ կենսաթոշակառուները դրա կարիքն ունեին։ Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի։  Այսինքն այս համակարգը բյուջեն և սոցիալական քաղաքականությունը հաշվարկում և ամրագրում է ոչ թե սպառողական զամբյուղով, այլ սոցհարցման աղյուսակով։ Ամեն դեպքում քաղաքականապես ֆիքսեք մեկ հանգամանք: Թոշակների չբարձրացման, իսկ հիմա բարձրացման որոշումը ֆորս մաժորային որոշում է: Դա ենթադրում է, որ ոչ «Խաղաղության» նարատիվը, … Read more

Փաստացի, թոշակառուի հանդեպ կառավարության վերաբերմունքի հիմքում «ընտրակաշառքն» է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Ապրիլի 1-ից թոշակը բարձրացնելու կառավարության որոշումը այդուհանդերձ կարող է գնահատվել որպես ընդդիմադիր սեգմենտի հաջողություն: Կառավարությունը չէր գնա այդպիսի քայլի, եթե շոշափելիորեն չտեսներ, որ ընդդիմադիր ուժերը կարողացել են բավականին արդյունավետ կապիտալիզացնել թոշակառուների հանդեպ վերաբերմունքի թեման: Իհարկե, լավ է, որ կայացվել է գոնե այդ որոշումը: Բայց թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու որոշումն, … Read more

Սա խայտառակություն որակելը մեղմ կլինի․ Գառնիկ Դանիելյանը ջրամատակարարման նոր ժամանակացույցի մասին

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը գիշերային ժամերին ջրից կզրկվեն Հանրապետության գրեթե բոլոր շրջանների բնակիչները։  Երևանի բոլոր համայնքներում, մեծամասամբ, 24:00-ից 7։00-ն կդադարեցվի ջրամատակարարումը։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է որոշվել, որ մայրաքաղաքի այսինչ թաղամասում շուրջօրյա գրաֆիկը պետք է թողնել անփոփոխ, իսկ մյուսներում դարձնել 17-ժամյա։  Հատկանշական է նաև, որ ինչպես մայրաքաղաքի որոշ … Read more

ՀՀ-ի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը

Երաշխավորված խաղաղություն․ վերջ կեղծ երկընտրանքին Առաջիկա խորհրդարանական ընտրությունները գործող իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատերազմ–խաղաղություն կեղծ երկընտրանք։ Սա ոչ միայն իրականության խեղաթյուրում է, այլև գիտակցված քաղաքական մանիպուլյացիա՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտում փակել բովանդակային քննարկումը և հասարակությանը զրկել ընտրության իրական հնարավորությունից։  Իրականում Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության … Read more

Պատահաբար հայտնաբերել ենք, որ եղբորս տան վրա 12 մարդ են գրանցել. լրագրողի ահազանգը

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանն ահազանգում է՝ պատահաբար հայտնաբերել են, որ եղբոր տան վրա 12 անծանոթ մարդ է գրանցված։ «Եղբորս տան վրա, շատ պատահական հայտնաբերեցինք, որ 12 մարդ կա գրանցված։ Եղբայրս` լինելով տան սեփականատերը, տեղյակ չէ որևէ մեկի գրանցումից։ Առանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաստանում մարդկանց տանում, խառը գրանցում են, բնականաբար այլ նպատակներով։ Ուրեմն, երեկվանից այս հարցով ենք … Read more

Գյուղատնտեսությունը և գյուղը՝ որպես ազգային անվտանգության և անկախության կարևոր բաղադրիչ ու երաշխիք…

Գյուղատնտեսության առաջնայնության գաղափարը գիտական հիմնավորումներով ներկայացվել է դեռևս ֆիզիոկրատների կողմից՝ հանձինս Ֆրանսուա Քենեի, ըստ որի, հարստություն ստեղծում են միայն գյուղատնտեսության մեջ ստեղծված արժեքները: Ժան Ժակ Ռուսսոն էլ ասում էր. «Անկախության պայմաններում պետությունը պահելու միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Տիրապետեք թեկուզ աշխարհի ողջ հարստությանը, միևնույնն է, դուք կախված եք ուրիշներից, եթե չունեք ուտելու ոչինչ… Առևտուրը ստեղծում է … Read more

Տեղումնառատ ձմեռվանից հետո ինչո՞ւ է «Վեոլիա Ջուր»-ը հայտարարում համատարած ջրանջատումների մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով «Վեոլիա Ջուր»-ի հրապարակած ժամանակացույցին, գրում է. «Տեղումներով այսքան առատ ձմեռ վաղուց չէր եղել Հայաստանում։ Այնուամենայնիվ մեզ հայտարարում են, որ մայիսի 1-ից համատարած ջրանջատումներ են սպասվում ամբողջ երկրում։ Հարց. ինչո՞ւ։ Կարծես թե հակառակը պետք է լիներ, չէ՞։ Իսկ հիմա հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում ԱՄՆ դեսպանը բացահայտել էր, որ. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և … Read more

Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի

Մի երկու օր առաջ ռադիոյով քաղաքապետարանի խորհրդակցությունից հատվածներ էի լսում։ Եթե դա լսեր դրսից եկած, մեր երկրից անտեղյակ մարդ, կմտածեր, թե նոր-նոր ընտրված քաղաքապետ է՝ նոր է ծանոթանում աշխատանքին ու խնդիրներին։ Քննարկումը սարսափելի որակի ու բովանդակության էր՝ արհեստական բնույթի «նկատողություններ» տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և ժանրի մեջ տեղավորվող ցածրորակ երկխոսություն։ Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր … Read more