Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Մենք առաջինն աշխարհում ազգովի եւ պետականորեն ընդունեցինք Քրիստոսին որպես Փրկչի։ Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող։ Քրիստոսը եւ Հուդան նույն սրտում անհամատեղելի են։ Եղիցի Հայաստա´ն»:

Եթե սա նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է, եթե Հակոբյանը լինելու է պետական պահպանությունից դուրս

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Դիտում եմ Աննա Հակոբյանի տարածած տեսանյութը, թե իր եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտված է եւ հեռանում է կառավարական առանձնատանից ու ապրելու է վարձով բնակարանում, չի ունենալու պետական պահպանություն: Ուզում եմ անդրադառնալ հենց այս դրվագին: Եթե այս պատմությունն ընդհանրապես նախընտրական ինչ-որ տեխնոլոգիա չէ, ապա կարծում եմ՝ սխալ է, եթե … Read more

Էրատոյի հեռանալը կարող է մեծ արյունահեղության նախանշանը լինել. պատմական Էրատո թագուհին ուղղակի անհետացավ պետականության անկումից հետո. Կարապետ Պողոսյան

Հասարակական, քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքում գրել է․ «Էրատոյի հեռանալը կարող է մեծ արյունահեղության նախանշանը լինել: Ի դեպ, պատմական Էրատո թագուհին ուղղակի անհետացավ պետականության անկումից հետո, ոչ մի բան չի հիշատակվում նրա մահվան, կամ կյանքի մասին պատմական ոչ մի աղբյուրում։  Նա թագավորեց, կառավարեց, վայելեց ու անհետացավ, սա է հիմնական մեսիջը»:

Առավոտյան իմ և ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց. Զոհրաբյան

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց։ Բայց, ի տարբերություն բազմաթիվ ադեկվատների, ես որոշեցի չվիավորվել մեզ էշի տեղ դնելու իշխանական զույգի նողկալի շոուից, քանզի «Աննան բաժանվում է Նիկոլից» շոուի քարոզչական հասցեատերը մենք չենք եւ մեզ չէ, որ … Read more

Գիտելիքով հարուստ մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. Տաթևիկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բոլոր ժամանակներում էլ ասել են, որ ապագան երիտասարդներինն է, բայց մեր օրերում այդ խոսքը շատ տեղին է հնչում, որովհետև ապագան տեխնոլոգիաներինն է, իսկ երիտասարդները ամենից հեշտն են սովորում ու ոչ միայն սովորում, այլ նաև բոլորի համար սովորական դարձնում նոր … Read more

Հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում, որովհետև ճգնաժամը դեռ պետք է հաղթել. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Մի քանի խոսք առաջիկա երեք ամիսների մասին՝ հունիսի 7-ին ընդառաջ։Խոսքս ուղղված է ազգային քաղաքական դաշտի գործիչներին՝ անկախ պաշտոնից ու հանգամանքից։ Ասում եմ՝ չլինելով որևէ քաղաքական թիմի անդամ և լինելով սրտացավ ու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի ազատագրությանը հավատով։ Նախ երեք պարզ ճշմարտություն. Քաղաքական պայքարը ենթադրում է ամենօրյա աշխատանք՝ անկախ ընտրություններից։ Ընտրություններն … Read more

Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ադրբեջանի նախագահը, օգտվելով առիթից, Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու մեջ։ Ավելին, Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ … Read more

Սինոդական համակարգը հարմարեցված է արտաքին ուժերի կողմից անմիջական թելադրանք և վերահսկողություն սահմանելու նկրտումներին. Գևորգ Դանիելյան

Հակիրճ սինոդի սկզբունքով եկեղեցական ինքնակառավարումը վերանայելու թեզերի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: «Այս սկզբունքը ծանոթ է Հայ Եկեղեցու պատմությանը, այն հիմնականում գործել է ներեկեղեցական ինքնակառավարումը օտար ուժերից անմիջական կախվածության մեջ դնելու անթաքույց նկրտումներով: Բնորոշ է այն, որ 1807-1836թթ. սինոդական համակարգը ներդրվել է … Read more

«Մի ձեռքով այծի, ինչպես ասում են, վիզը գուրգուրել, իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել»

«Մի ձեռքով այծի, ինչպես ասում են, վիզը գուրգուրել, իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել»․ Սիրանո դը Բերժերակի աշխարհահռչակ այս նախադասությունը բնորոշում է այն գործընթացները, որոնք այսօր իրականացնում է փաշինյանական իշխանությունը։ Սկզբնական տարբերակով նախ ստեղծում են «պռոբլեմ», հետո այն «քաջաբար» հաղթահարում են ու «թուրը» փառքով դնում պատյանը։ Վերջին երկու օրերին տեղի ունեցող այս զավեշտալի ու մարազմատիկ դրվագները … Read more

Հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը․ բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Կառավարության կողմից 2023 թ․ հոկտեմբերին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, համաձայն որի Ակադեմիական քաղաքը նախատեսվում էր կառուցել 2025 թ․ հոկտեմբերից մինչև 2029 թ․ դեկտեմբեր, այսինքն, 2030 թ․-ին Ակադեմիական քաղաքը պետք է սկսեր աշխատել․ Բայց դե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իր բնավորության համաձայն, այսօրվա նիստում որոշել է չեղյալ համարել … Read more