
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով «Վեոլիա Ջուր»-ի հրապարակած ժամանակացույցին, գրում է.
«Տեղումներով այսքան առատ ձմեռ վաղուց չէր եղել Հայաստանում։ Այնուամենայնիվ մեզ հայտարարում են, որ մայիսի 1-ից համատարած ջրանջատումներ են սպասվում ամբողջ երկրում։
Հարց. ինչո՞ւ։ Կարծես թե հակառակը պետք է լիներ, չէ՞։
Իսկ հիմա հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում ԱՄՆ դեսպանը բացահայտել էր, որ. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։
Հիշո՞ւմ եք այդ թեման։
Ի՞նչ եք կարծում, այս երկու իրադարձություններն իրար հետ կապ ունեն թե ոչ»։