Արդյո՞ք ուժային ռեսուրսները պետությունը ճիշտ է օգտագործում – Live News

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով երկու զինծառայողի ձերբակալությունը և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը հերթական անգամ ցավով վեր հանեց հայկական բանակում առկա ամենացավոտ խնդիրներից մեկը՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Այս ողբերգությունը, ինչպես և նախորդները, խորը մտահոգության տեղիք է տալիս և պահանջում է համակարգային խորը վերլուծություն ու անհապաղ լուծումներ։ Մինչ իրավապահ մարմինները փորձում են պարզել … Read more

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր գնահատականի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր և դրական գնահատականի։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին՝ կոչ անելով անվերապահորեն ու անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. … Read more

Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա

Ալիևը հպարտորեն հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում «զգալի ավանդ» ունի՝ հիմքում դնելով ադրբեջանական բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները։ Եթե հայկական տեսանկյունից բացենք փակագծերը, ապա կտեսնենք, որ չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի վրա ազդելու համար։ … Read more

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը – Live News

Մենք հաճախ քննչական և իրավապահ մարմինների գործունեությանը անդրադառնում ենք միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերին կամ երբ այդ կառույցները վերածվում են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքների։ Սակայն այդ աղմկոտ գործերի ստվերում մնում են հազարավոր շարքային քաղաքացիների ճակատագրերը։ Մարդիկ, որոնք որևէ քաղաքական ազդեցություն չունեն, սակայն ամեն օր բախվում են իրավապահ համակարգի … Read more

Ճամբարակի զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյան

Ճամբարակի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր։ Գրում է Տիգրան Աբրահամյանը․ «Աշխատանքային գործունեությանս ընթացքում, ցավոք, մեծ թվով նման միջադեպերի եմ առնչվել, և յուրաքանչյուր զինծառայողի մահ ինձ խոր ցավ է պատճառել։ Նարեկը լավ մարդ էր՝ մեղմ բնավորությամբ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված տղա, ով վայելում էր ուսանողական շրջապատի և դասախոսական … Read more

«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է նույն ճակատագրին – Live News

Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ, և այն վերագրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ «Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով։ Ճիշտ է, գործող կառավարիչները կխաղարկեն այս թեման, ճիգեր կգործադրեն, միգուցե, արանքում մարդկանց էլ զրկեն պաշտոններից, բայց, միևնույն է, դրանից թեմայի էությունը չի … Read more

Պետությունը որոշել է Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառել ոչ թե օրենքի ոգին, այլ իշխանության կամքը

Արդեն ավելի քան հիսուն օր է, ինչ Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։ Անկեղծ ասած, ամեն անցնող օրվա հետ ավելի դժվար է այս ամենին նայել միայն որպես հերթական քաղաքական իրադարձության։ Երբ խոսքն ընկերոջդ մասին է, ամեն ինչ այլ կերպ ես ապրում, քանի որպես տեսնում ես ոչ թե զուտ մամուլի վերնագրեր, այլ մի մարդու, … Read more

Պետությունը վերածել են արևելյան շուկայի – Live News

Գեներալ Դավիթ Մանուկյանի՝ Բաքվից հղված ուղերձն ես կարդում ու մտածում, թե ինչպես են մարդիկ թշնամու բանտից պաշտպանում հայկական պետականությունը, մինչդեռ Երևանում իշխանություն կրող անձինք ծառայում են այլոց շահերին։ Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի, իսկ այդ գործարքներից շահում են բոլորը՝ բացի հայերից։ Բաքվի բանտերում հայտնված հայերի անհապաղ ազատությունը բխում … Read more

Կան դեպքեր, գործեր, երբ արդարադատությունը անհասանելի է մնում անկախ ամեն ինչից…

Եթե հիշում եք Վանաձոր համայնքի ընտրությունների մասին բողոքարկան ոչ ենթակա դատական ակտի բողոքարկման հետ կապված ամբողջ իրավական սագան, որը կարծես ավարտվել էր Վճռաբեկ դատարանի որոշմամբ, իսկ հետո վերսկսել էր հարկադիր ծառայության սահմանափակումները վերացնելու, այնուհետև նույն մարմնի կողմից այդ նույն որոշումը իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած ճանաչելու որոշումներով։ Հարկադիրի (վերջին) որոշումը «Հայրենիք» կուսակցության անունից բողոքարկել էինք … Read more

Ադրբեջանից ուղերձ առաջ բերվեց, երբ պարզ դարձավ՝ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի. Աբրահամյան

Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, … Read more