Այսօրվանից մի խումբ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ 18-ամյա Դավիթի ազատության պահանջով. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այսօրվանից մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ծաղկազարդի գործով» կալանավորված 18-ամյա Դավիթի ազատության պահանջով։ Նստացույցն իրականացվելու է հերթափոխի սկզբունքով՝ ամեն օր մինչև ժամը 20:00-ը։ Եթե դուք ևս գտնում եք, որ Դավիթի կալանքը բացարձակ անթույլատրելի է, կարող եք այցելել, համերաշխություն հայտնել, գուցե նաև՝ հերթափոխով մասնակցել նստացույցին։ … Read more

Նրանք, ովքեր չեն կարողանում անգամ նորմալ կազմակերպել երթևեկությունը, շարունակում են խոսել երկրի զարգացման և խաղաղության մասին (տեսանյութ)

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է. «Երևանում արդեն անհնար է պլանավորած ժամով տեղ հասնել՝ փոսերի և խցանումների պատճառով։ Նրանք, ովքեր չեն կարողանում անգամ նորմալ կազմակերպել երթևեկությունը, շարունակում են խոսել երկրի զարգացման և խաղաղության մասին»։

Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր. Աշոտ Մինասյան «Երկաթ» – Live News

Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր։ Ա՛յ տղա, դու ցանկացար Աբրահամ Լինքոլնի պես գեղջուկի կերպարով դառնալ երկրի ղեկավար, սակայն դու ավելի շատ նմանվեցիր Աբլֆազ Էլչիբեյին։ Հետո փորձեցիր խաղալ Ֆիդել Կաստրոյի ու Չե Գևարայի համատեղ կերպարները որպես հեղափոխական և պատերազմական հաղթողի՝ չստացվեց։ Այնուհետև քեզ նմանեցրիր վիրավոր Մոնթե Մելքոնյանին՝ չեղավ։ Հետո եկավ ժամանակ, որ … Read more

Բան չունի՞ ասելու Փաշինյանի վարչակարգը. Արտակ Բեգլարյանը՝ Ստեփանակերտի եկեղեցու քանդելու մասին

Խիստ ցավալի է, բայց սպասելի իրականություն… Ալիևյան ցեղասպանական ռեժիմը հիմնահատակ ավերել է նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին՝ բռնազավթված Արցախից հայկական ժառանգության ոչնչացման իրենց հետևողական քաղաքականությանը հավատարիմ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Բան չունի՞ ասելու Փաշինյանի վարչակարգը, որ անընդհատ փողհարում է «հաստատված խաղաղության» մասին և պատրաստ էր աջակցել նույնիսկ … Read more

Ադրբեջանցիների ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ. ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է

Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Պղծության, վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի պետության դեմքին. այլ բան է, թե հայկական պետության պայքարն ինչպիսին պետք … Read more

Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց. Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Հունգարիան Օրբանից հետո։ Ամենաջերմ վերաբերմունքն ունեմ հունգար ժողովրդի հանդեպ։ Բայց նաեւ Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը։ Օրբանը մարդասպանավաճառ էր։ Ուստի կարող ենք ասել, որ պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց։ Մնաց բուն մարդասպանը…»:

Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. Ստեփան Դանիելյան

Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ: Քաղաքական էլիտայի ճգնաժամի հետևանքն այն է, որ երկրի ու հասարակության առջեւ եղած մարտահրավերները չեն լուծվում, ավելին, դրանք գնալով խորանում են:  Ըատ էլիտաների մասին տեսության հիմնադիրներից մեկի, իտալացի Վիլֆրեդո Պարետայի «էլիտաների շրջանառության» սկզբունքի, դեգրադացիան սկսվում է, երբ – էլիտայի ներսում մրցակցությունը բացակայում է, հետևապես, տեղի է ունենում բացասական ընտրություն՝ ըստ … Read more

Բոլորն էլ գիտեն, որ հակաեկեղեցական արշավը հստակ հրահանգավորված էր Բաքվից. Տաթևիկ Հայրապետյան

Հանրային դաշտում բոլորն էլ գիտեն, որ «Քանդենք պետության» կողմից անցած տարվա մայիս ամսից մեկնարկած շատ զզվելի հակաեկեղեցական արշավը հստակ հրահանգավորված էր Բաքվից։ Մոտ տաս ամիս ողջ պետական ռեսուրսը, մեդիան, ԱԱԾ-ն, ոստիկանական ուժերը Հայ առաքելական եկեղեցու, Կաթողիկոսի, հոգևորականների դեմ ուղղելուց հետո արդեն անցած տարվա վերջին Փաշինյանն ու նրա քաղաքական ուժը հասկացան, որ եթե նախընտրական ամիսներին շարունակեն … Read more

Եթե հավաքական ընդդիմությունը գործի հստակությամբ, արդյունքը կարող է լինել ոչ միայն իշխանափոխություն, այլև արմատական ու լիարժեք քաղաքական վերակառուցում․ Օսկանյան

Հայաստանը շարժվում է դեպի վճռորոշ խորհրդարանական ընտրություններ՝ հունիսի 7-ին, և դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։   Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Երկրի ողջ տարածքում զգացվում է հոգնածություն, հիասթափություն և դժգոհություն՝ ութ տարվա ընթացքում կուտակված ազգային ցնցումների, կորուստների, բոլոր տեսակի ձախողումների և ապագայի անորոշության հետևանքով։ Միևնույն ժամանակ, այս ընտրությունները տեղի են ունենում նոր քաղաքական … Read more

Փաշինյանի՝ Ռուսաստան այցից հետո հռետորաբանությունը ավելի սրվեց – Live News

Հայաստանի ներսում հիմա մի շատ պարզ բան է տեղի ունենում․ իշխանությունը անցել է նյարդային ռեժիմի, և դա ամենաշատը երևում է խոսքի ու բառապաշարի կտրուկ փոփոխության մեջ։ Նիկոլ Փաշինյանի թիմի բառապաշարը վերջին շրջանում դարձել է ավելի կոշտ, ավելի ագրեսիվ, երբեմն էլ՝ ուղղակի գռեհիկ և սա պատահական չէ։ Այն դեպքում, երբ իշխանությունը հանգիստ է ու վստահ, չի … Read more