Բաքվի քարոզչամեքենայի բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունն առ այն, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել սահմանադրությունը

Հայաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունն առ այն, որ Հայստանում հնարավոր չի լինելու փոխել սահմանադրությունը։ Սա, ըստ էության, փոփոխում է Բաքվի բռնապետի վարչախմբի և Հայաստանի միջև հարաբերությունների հեռանկարը, որովհետև Բաքվում ենթադրում էին, որ մի կողմից այդ վարչախմբի առաջ քաշած պահանջների բավարարման, իսկ մյուսից՝ Հայաստանը … Read more

Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք

Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք։ Ժողովուրդ ջան, խորհրդարանական համակարգում «երրորդ ժամկետ»-ի թեման հրապարակ բերելն աբսուրդ է։ Օրինակ եք ուզու՞մ… Մարգարետ Թետչերն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ անընդմեջ երեք անգամ։ Գերմանիան. քանի՞ անգամ է Անգելա Մերկելն անընդմեջ ընտրվել կանցլեր։ Չորս անգամ՝ 2005-ին,2009-ին, 2013-ին եւ 2018-ին։ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն քանի՞ … Read more

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում, միանգամայն համաձայնեցված է․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ասում է, թե՝ եթե ՀԱՊԿ երկրները մեզ դուրս հանեն, մենք ստիպված կընդունենք դա ի գիտություն: Ի՞նչ է նա ասում ըստ էության: Այն, ինչի մասին ես խոսում եմ 2022 թվականի հոկտեմբերից՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում, տեղի է ունենում միանգամայն համաձայնեցված: Ավելին ասեմ, այդ համաձայնության ողնաշարը կազմվել … Read more

Այս տղան ուղղակի նվեր է իշխանության հավակնորդ ապագա ուժերի համար – Live News

Փաշինյանի հայտարարությունը, որ անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր-օլիգարխիկ ուժերի օգտին տրված բոլոր քվեները գնվել են ընտրակաշառքով, հունիսի 7-ի ընտրությունների անվավերության ևս մեկ հիմք է։ Այդ հայտարարությունը, ի դեպ, ՔՊԿ վարչապետի թեկնածուի հայտարարություն չէ, այլ գործող վարչապետի։ Այսքանից հետո ինքնահարգանք ունեցող վարչապետը հրաժարական կտար։ Ի՞նչ է ստացվում` երկրում, որտեղ այս մարդը պատասխանատու է իրավակարգի ու սահմանադրական կարգի … Read more

Սեփական քաղաքական սնանկությունը «նախկինների» գրպանը գցելուց ավելի ողորմելի տեսարան դժվար է գտնել

Նայում էի Էդմոն Մարուքյանի վերջին ֆեյսբուքյան լայվը…ինչ ասեմ՝ սեփական քաղաքական սնանկությունը «նախկինների» գրպանը գցելուց ավելի ողորմելի տեսարան դժվար է գտնել: Կատարյալ ֆիասկո ապրած ու փակուղում հայտնված գործիչը, սեփական անճարությունը խոստովանելու փոխարեն, էլի անցել է հին արհեստին՝ ինչքան ձախողում ու սխալ ունի, փորձում է բարդել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վրա։ Զավեշտը նրանում է, որ դեռ երեկ … Read more

Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել

Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար: Այն, որ այս թեման հատկապես ընդդիմադիր հանրույթում ակտիվ քննարկման և կարևոր նշանակության հարց է, որևէ մեկը չի վիճում: Այլ բան է, որ իշխանությունը փորձում է այս թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել, օրակարգից դուրս հրել նախընտրական փուլում իր գործադրած վարչական ռեսուրսի, … Read more

Այս հազարավոր ձայները ձեզ վրա ինչպե՞ս է ԿԸՀ-ն գրանցել․ Գագիկ Համբարյան – Live News

Վահագն ես, ի՜նչ ես, թե բա ձեզանից ձայներ են գողացել… Այս մասին գրել է Գագիկ Համբարյանը. «Լու՞րջ… Սա ի՞նչ է… Այս հազարավոր ձայները ձեզ վրա ինչպե՞ս է ԿԸՀ-ն գրանցել… Ըխկ…»

Ինչ հնարավորություններից է զրկվում իշխանությունը, եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան

Ֆեյսբուքյան օգտատեր Արեն Ապիկյանն հրապարակում է կատարել, որում ներկայացրել է ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու դեպքում՝ եթե ընդդիմությունն ստանա ձայների 3/5-րդը, ապա ինչ հնարավորություն կունենա ընդդիմությունը և ինչ հնարավորություն կունենա իշխանությունը։ Ըստ այդմ՝ 105 մանդատներից 61 ստանալու դեպքում իշխանությունը կարող է վարչապետ ընտրել, բյուջե հաստատել, հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, ինչպես նաև հաստատել սովորական օրենքները։ Փոխարենը հնարավորություն … Read more

Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը. Ստեփան Դանիելյան – Live News

Մանդատները վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով։ Եթե այդ քայլերի գիտակցումը կա ու դրանց պատրաստ լինելում վստահ են,, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել, եւ` հակառակը։ Եւ եւս երեք կարևոր գործոն. ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի, հանրությունը պետք է տեղեկացված լինի … Read more

Մեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. Խոսրով Հարությունյան

Ներկա փուլում, առանց չափազանցության, մեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել նրանց նկատմաբ: Այս մասին ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ «Ներկա փուլում, առանց չափազանցության, մեր պետության ապագան որոշվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում։ Գիտակցու՞մ են արդյոք ԿԸՀ- ի անդամները իրենց այդ պատասխանատվությունը։ Կասկածելի է և դրա համար բոլոր … Read more