Զոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով գալիս են

Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են: Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս:  Իրենց ի՞նչ է եղել. ինչ մտքներով անցել է` մեր երկրի … Read more

Ինչպե՞ս է «Զվարթնոց»-ի տեսանկարահանումը հայտնվել ՀԺ-ի տելեգրամյան էջում. պատգամավորը պարզաբանում է պահանջում

Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում, պարզելու, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից՝ «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Թերեւս հարցադրումներս հռետորական են, քանի որ … Read more

Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Մեկամսյա լռությունից հետո, որը, հավատացեք, գրեթե անտանելի էր, փորձեմ մի քանի դիտարկումներով հասկանալ, թե իրականում ի՞նչ խնդիր է այսօր լուծում Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների նկատմամբ տոտալ տեռոր կիրառելով։  Եթե փորձենք մի քանի օրով հետ գնալ և հիշել նախընտրական քարոզարշավի հիմնական պատկերները, ապա առաջին հերթին աչքի առաջ գալիս են … Read more

ՀՀ-ի աշխարհագրական դիրքն այն հազվագյուտ կետերից մեկն է, որտեղ հատվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի և Չինաստանի շահերը. Զաքարյան

ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ «Հայաստանի աշխարհագրական դիրքն այն հազվագյուտ կետերից մեկն է, որտեղ հատվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի և ավելի ակտիվ դարձող Չինաստանի շահերը։ ԱՄՆ-ում գիտեն, որ տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցությունը … Read more

Խորհրդարանական ընտրությունները ճակատագրական էին և հանդիասացան ապազգային քաղաքականության վերալիցքավորման հերթական փուլը. Զաքարյան

Խորհրդարանական ընտրությունները ճակատագրական էին և հանդիասացան ապազգային քաղաքականության վերալիցքավորման հերթական փուլը (2018թ, 2021թ, 2026թ)։  Հայաստանի և հանրային կարծիքի վրա ազդեցության համար արտաքին և ներքին պայքարը կշարունակվի ավելի թիրախավորված: Դա նշանակում է, որ Հայաստանի շուրջ լարվածության աճը, ՔՊ-ի կոնֆլիկտածին քաղաքականությունը, հանրային դժգոհություններն ու ներքաղաքական պայքարն ավելի խճողված ու բարդ ընթացք կարող են ունենալ: Դիվանագիտական խողովակներով ՀՀ … Read more

Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին

ԱԽ քարտուղարի և Ալիևի օգնականի երջանիկ հանդիպումը Դիլիջանում, քաղաքականից բացի, նաև այլ հարթություն է ենթադրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից։ Մանկության երազա՞նքն է իրականացվել, երբ իր ծննդավայրն ադրբեջանացվել է։ 90-ականներից սկսած՝ հազարավոր մարտունեցիներ, արցախցիներ կամ … Read more

Մարդուն իր հայրենիքը սիրելու և այն պաշտպանելու համար բանտ նստեցրին, մեկուսացրին

Քրեակատարողական հիմնարկում Աշոտ Երկաթին էի տեսության գնացել։ Պարզ է, չէ՞, թե ընտրություններից առաջ ինչու նրան բռնեցին, ինչ խնդիր լուծեցին և ինչ հաշվարկով էր դա արվել։ Մարդուն իր հայրենիքը սիրելու և այն պաշտպանելու համար բանտ նստեցրին, մեկուսացրին, սահմանափակեցին հանրային և քաղաքական գործունեությունը։ Ու այս ամենն այնքան ժամանակ է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ չարիքի այս իշխանությունը կա, … Read more

Ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը․ Վարուժան Գեղամյան

Ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն, չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Հայաստանում չկա ներքին քաղաքականություն։ Հայաստանի ներսում ընթացող բոլոր գործընթացները առնվազն վերջին 200 տարում բացառապես արտաքին քաղաքականության շարունակությունն են։ Դրա պատճառը աշխարհագրությունն է։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եղել ու … Read more

Անիրատեսական եմ համարում ամբողջ ընտրության վրա ազդեցության այնպիսի գնահատական ԿԸՀ կողմից, որ չեղարկվի ամբողջ ընտրությունը

ՀՀ ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն «Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ԿԸՀ որոշում է ընդունում առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները:»: Եթե ԿԸՀ այդպիսի որոշում կայացնի, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո 7-րդ … Read more

Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է

Մեկ շաբաթ է` Արմեն Աշոտյանը բանտում է։ Թե ինչու այս կայծակնային կալանավորումն իրականացվեց, ուղիղ առնչվում է նրա ակտիվ և կոշտ քաղաքական գործունեությանը։ Կոնկրետ գործի մասին ասելիք չկա, որովհետև դրանում նյութ չկա, հետևաբար` քննարկելու բան էլ չկա։ Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է։ Քաղաքական գործ, քաղաքական դրդապատճառներ և քաղաքական … Read more