«Առաջիկա ընտրություններում մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ»․ Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահ է՝ Հայաստանի շուրջ ապաշրջափակում է գնում, եւ Հայաստանի տնտեսությունը խիստ մրցակցային լինելու կարիք ունի․ այս մասին նա ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել, եւ եթե իր գործունեությանը կուսակցական լինելը չի խանգարի, իսկ ինքը կարծում է, որ չի խանգարի, ՔՊ-ից դուրս չի էլ գալու։

Լրագրողների՝ մի քանի անգամ տված հարցը՝ Նիկոլ Փաշինյանից նեղացա՞ծ է, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում՝ նեղացվածություն ունես․․․»։

Իսկ դիտարկմանը, որ ինքը թերեւս պրագմատիկ է ու հաշվարկել է, որ հաջորդ խորհրդարանում ՔՊ-ն չի լինելու՝ հակադարձեց․ «Առաջիկա ընտրություններում մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ, եւ դրա պատճառները շատ են։ Ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետեւում։ Ջախջախելու ենք բոլոր այն ուժերին, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ունենա, որոնք ցանկանում են Հայաստանում ընտրություններ կեղծվեն, այն ուժերին, որոնք թալանով են զբաղված։ Նաեւ օտարերկրյա այն ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը կասկածի տակ դնել։ Այդ բոլոր ուժերին մեր քաղաքացիներն իրենց քվեով են ջախջախելու»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment