Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես չի առաջադրել իր թեկնածությունը՝ 2026 թվականի ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար։
Այդ մասին նա ասաց այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում։
«Ուղղակի չուզեցի։ Որեւէ պատճառ չկա։ Մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվելուց»,-ասաց նա։
Թե ինչո՞վ է զբաղվելու՝ դեռ չգիտի, բայց ՔՊ-ից դուրս չի գալու։
Նիկոլ Փաշինյանի հետ ինքը խոսել է այդ մասին․ «Բնականաբար, պետք է տեղյակ պահեի եւ տեղյակ եմ պահել։ Շատ նորմալ արձագանքեց»։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: