«Հովնան սրբազանը եպիսկոպոսաց ժողովին հանդես կգա տիրադավների դիրքերից». Տեր Վրթանես

-Հովնան սրբազանը դեռևս տիրադավների հետ է և Նիկոլ Փաշինյանի պարտադրած հայտարարությունը ստորագրողներից մեկը: Քանի դեռ իր զղջման մասին հայտարարություն չի արել, կարծում ենք՝ տիրադավներից մեկն է ու եպիսկոպոսաց ժողովին հանդես կգա տիրադավների դիրքերից,- Aravot.am-ին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օրակարգին միացած ու Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող … Read more

Հիշատակի ու խոնարհումի օր Սյունիքում

Սյունիքում նշվեց երկնային բանակի օրը, իսկ հունվարի 28-ին տոնակատարություններ են նախատեսված մարզում տեղակայված զորամասերում

Արցախցիների ձայնը պետք է լսելի դարձնել աշխարհում. Արցախի կորստի մասին պատմող ֆիլմի ֆրանսիական արձագանքները

ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո «Voices of hope» հիմնադրամի եւ ամերիկյան «All prime group» ընկերության համատեղ արտադրության Արցախի կորստի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվել է Փարիզի քաղաքապետարանում: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ֆիլմի համահեղինակ Նիկոլայ Մելիքյանը, այն բավականին լավ է ընդունվել: Նրա փոխանցմամբ, Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության … Read more

«Դպրոցներից, բուհերից, պետական հիմնարկներից մարդկանց էին լցրել «Շիրակ» պանթեոն, որոնք նույնիսկ պատկերացում չունեին, թե ուր են եկել»․ Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հունվարի 27-ը՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը Հայաստանի Հանրապետությունում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր հռչակելը համարում է անտրամաբանական։ Ըստ նրա, ներկայիս կառավարիչները սրանով ստվերում են բանակի տոնը, որը վաղն է, նրանք ցույց են տալիս իրենց անհաղորդ լինելը սեփական ժողովրդի դարդ ու ցավին, հույզերին։ «Նրանց համար միակ արժեքը … Read more

Դա Արցախի հայկական ժառանգության ոչնչացման փաստաթղթավորումն է. Հովիկ Ավանեսովը՝ «Ադրբեջանի մշակութային հայեցակարգ-2040»-ի մասին

Այս տարվա հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության մշակութային հայեցակարգ–2040»-ը, որտեղ Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք», որի «մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի եւ վերականգնվի»։ Aravot.am-ի հարցին՝ իր կարծիքով ի՞նչ է ենթադրում «ազատագրված տարածք» Արցախի մշակութային ժառանգության «պահպանումն ու վերականգնումը»՝ Ադրբեջանի տրամաբանությամբ, նկատի ունենալով այն, ինչ տեղի է ունեցել եւ ունենում … Read more

«ԵԽԽՎ-ն արձանագրել է «քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների» փաստը, ՀՀ-ն պետք է հետևողական լինի անհատական պատժամիջոցների կիրառման հարցում»

Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ընդունված բանաձեւին, որով վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ «դադարեցնել հակադարձ հետապնդումները և անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորներին»։ Ռաֆայել Մարտիրոսյան Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ ԵԽԽՎ բանաձևի ընդունումը կարևոր քաղաքական ազդակ է, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից … Read more

Կարևոր է, որ մեր մատաղ սերունդը ծանոթանա մեր բանակի պատմությանը, ճանաչի իր իսկական հերոսներին

«Բանակը մեր պետության և ազգի աչքի լույսը պետք է լինի, բանակին շատ միջոցներ պետք է հատկացնել, առանց ափսոսալու և շռայլորեն, որովհետև տրվածը վերադառնալու է տասնապատիկ՝ իբրև ուժեղ բանակ, իբրև մեր բոլորի անպարտ թև ու թիկունք»: Վազգեն Սարգսյան 34 տարի առաջ, երբ տարբեր կամավորական ջոկատներ, խմբեր մարտնչում էին Արցախում, ՀՀ սահմաններն էին պաշտպանում, կարևորվեց պետական բանակ … Read more

«Անդամ երկրները պետք է հարգեն Կոնվենցիայով սահմանված իրավունքները իրավական գործընթացներում՝ ներառյալ նրանք, որոնք ներառում են քաղաքական ընդդիմությանը և ակտիվիստներին»․ Ալեն Բերսե

«Ուզում եմ հարցնել Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Արդյոք Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցո՞ւմ եք նրանց՝ առանց նախապայմանների ազատ արձակման հարցում՝ որպես Ձեր՝ ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելու ջանքերի մի մաս»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հարցրեց ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ … Read more

«Եթե ադրբեջանցիներն ատելությամբ ոչնչացնում են Արցախի անշունչ հուշարձանները, արդեն պարզ էր, թե ինչպես կվարվեին այնտեղ մնացած հայերի հետ»․ Վահրամ Բալայան

Սպասելի էր, որ Բաքվի ռեժիմը այսպես էր վարվելու Արցախում մնացած մոտ մեկ տասնյակ հայերի հետ։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։ Վահրամ Բալայան Ըստ նրա՝ արդեն պարզ էր՝ եթե ադրբեջանցիները ոչնչացնում են Արցախի անշունչ հուշարձանները, ինչպե՞ս պետք է վարվեին այնտեղ մնացած հայերի հետ։ «Արցախում ատելությամբ ոչնչացնում են հայկական հուշարձանները, … Read more

«Մենք կանգնած ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, որը փորձում է հաղթահարել ճնշումները»․ Մոլդովայի նախագահ

«Մենք կանգնած ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, որն աշխատում է հաղթահարել ճնշումները և պաշտպանել իր ժողովրդավարական ապագան»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նա նշեց, որ Մոլդովան միակ երկիրը չէ, որ ենթարկվում է ՌԴ-ի ճնշումներից բխող մարտահրավերների։ Նրա կարծիքով՝ Հայաստանը ևս թիրախում է։ Մոլդովայի նախագահը … Read more