Չի կարող Ռոմանոս Պետրոսյանի շահերից բխի, որ ՀԷՑ-ը լիցենզիայից չզրկվի. Փաստաբան

ՀՀ կառավարության վարչական մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել ՀԷՑ-ի գործով դատական նիստը հետաձգելու ուղղությամբ. ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի վրա ՍԴ-ում վիճակման առարկա են դարձվել Էներգետիկայի մասին օրենքի եւ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի որոշ հոդվածներ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը: Այս մասին վարչական դատարանում տեղեկացրին կողմերին: «Որոշակի դատավարական գործողություններ կան, որոնք հնարավոր … Read more

Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործով դատավարությունում մեկնարկեց եզրափակիչ ելույթների փուլը

Հակակոռուպցիոն դատարանում Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործով հերթական դատական նիստը։ Արամ Գրիգորյան Դեռ նախորդ նիստերում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ դատավարական խախտումներ են տեղի ունեցել եւ այդ խախտումների հիմքով պետք է սույն դատական գործը կարճվեր։ Սակայն դատարանը այսօր գտավ, որ խախտումներ տեղի չեն ունեցել … Read more

«Եթե մեկը դուրս գա, հրապարակում գոռա՝ ծախեցին, հետեւից 300 գիտնական հայտարարություն կստորագրի՝ առանց ճշտելու՝ ով ծախեց, ինչ ծախեց, երբ ծախեց»

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են իրականացվելու գիտության ոլորտում։ Նրա խոսքով՝ այս փաստաթղթի կարեւոր կետերից մեկն այն է, որ նախատեսվում մինչեւ 2030 թվականը գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսին։ Նիկոլ Փաշինյանը կարդաց գիտնականների աշխատավարձերի ցանկը, հետո ներկայացրեց, թե ինչ ծրագրեր … Read more

«Ես, ինչ խոսք, ետ կգամ». Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Վլադիմիր Վիսոցկուն

Երեւանի Ռուսական տանը կայացավ Վլադիմիր Վիսոցկուն նվիրված «Ես, ինչ խոսք, ետ կգամ» ժողովածուի՝ հայերեն-ռուսերեն զուգադրությամբ եւ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Բլբուլյանի թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Գիրքը, որ լույս է տեսել Երևանի Ռուսական տան աջակցությամբ, ներկայացվեց անմահ Վիսոցկու ծննդյան 88-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկոյի ընթացքում: Երեկոն բացեց Երեւանի Ռուսական տան մշակութային նախագծերի մասնագետ Արամ Գյուրջյանը՝ կատարելով Վիսոցկու  հայտնի … Read more

Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանն ընթանում են ավտորիտար ուղիով․ Ջ․ Կուցերա

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ գալիք ամիս սպասվելիք այցը Հայաստան եւ Ադրբեջան փաստում է Հարավային Կովկասի աճող կարեւորության մասին՝ ասել է Հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուցերան՝ հարավկովկասյան զարգացումներին նվիրված պանելային քննարկման ժամանակ։ «Սպիտակ տանը նախորդ տարի օգոստոսի 8-ի հայտնի հանդիպումից հետո շատ բան … Read more

«Կոչ ենք արել Հայաստանի հարցով համազեկուցողներին այցելել քաղբանտարկյալներին, ներկայացրել ենք խայտառակ վիճակը»․ Հայկ Մամիջանյան

«Կոչ ենք արել Հայաստանի հարցով համազեկուցողներին այցելել քաղբանտարկյալներին։ Մի պրակտիկա, որն առաջ հաճախ էր տեղի ունենում միջազգային կառույցների կողմից, բայց վերջերս կարծես մոռացվել է։ Հուսանք՝ մեր պահանջները տեղ կհասնեն և միս ու արյուն կստանան»,- Ստրասբուրգից տեսաուղերձով տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Հայկ Մամիջանյանը։ Նա հայտնեց, որ համազեկուցողների հետ հանդիպել է իր գործընկերներ Արմեն Ռուստամյանի … Read more

Արդյո՞ք այս տարի Համաշխարհային բանկի վարկի պատճառով հապճեպ ընդունած այս ապահովագրական համակարգը չի հանդիսանում քաղաքական կոռուպցիա ու ընտրողների բանակի գեներացիա. բժիշկ

«Երբ խոսում ենք առողջապահական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի մասին, գերակշռող մեծամասնության մոտ տպավորություն է ստեղծվում, որ խոսում են պացիենտի կողմից բժշկին վճարվող գումարներից, դեղերի նշանակումից ստացված «ատկատներից» եւ այդ շղարշի ներքո կորում են այն իրական կոռուպցիոն ռիսկերը, որոնք իրականում կան մեր երկրում: Չեմ արդարացնում փողերի սեւ շրջանառությունը առողջապահական ոլորտում, սակայն որպես պրակտիկ բժիշկ գործընկերներիս հետ շփման … Read more

Իշխանություններին հաջողվել է օրինականացնել կոռուպցիան, գեղեցիկ բառով ասում են «պարգեւավճար». փաստաբան

«Գոյություն ունի ոստիկանների մոնիթորինգ, երբ հետեւում են սոցցանցերում տարբեր մարդկանց գրառումներին, որոնք չգիտես՝ ինչու վերաբերում են միայն իշխանական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, մասնավորապես՝ վարչապետին: Նույնիսկ, եթե ընդունենք, որ ոստիկանությունը կարող էր այդպիսի պարտականություն ստանձնել, երբեւէ չենք տեսել մի դեպք, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ նման դրսեւորումները ստանան ոստիկանության արձագանքը: Հակառակը, երբ առանձին հաղորդումներ էլ են ներկայացվում, … Read more

Պետությունը՝ էլիտաներին ծառայող գործիք Վրաստանում․ վրացի փորձագետ

Այսօր Վրաստանում մեկ շնչի hաշվով քաղաքական բանտարկյալներն ավելի շատ են, քան Ռուսաստանում։ Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին նվիրված պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է տարածաշրջանային փորձագետ Մեդեա Թուրաշվիլին։ Թուրաշվիլիի գնահատմամբ՝ 2023-ից ի վեր վրացական կառավարությունը «ձեւավորում է ռուսական ոճին համապատասխանող օրենսդրություն՝ քաղաքացիական հասարակությանը եւ անկախ մեդիային արգելափակելու համար»։ Վրացի փորձագետի խոսքով՝ իշխանությունների նկատմամբ վստահությունը կոլապսի … Read more

«էս տիպի կոռուպցիա, էս տեսակի դրսեւորումներով ՀՀ անկախության պատմության մեջ երբեւէ չի եղել». Էդգար Ղազարյան

«Պետական կառավարման համակարգում կան կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք մարմիններ՝ վարչապետին կից հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն  կոմիտե, դատախազություն, ոստիկանությունում կա հատուկ մասնագիտացված ստորաբաժանում:  ԱԱԾ-ում կա տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչություն, դատական համակարգում կա մի ամբողջ հիերարխիա, բոլորը պետք է զբաղվեին մի փոքր խմբակի կոռուպցիոն գործունեությունը բացահայտելու հարցերով: Եթե նրանք իրենց … Read more