Արդյո՞ք այս տարի Համաշխարհային բանկի վարկի պատճառով հապճեպ ընդունած այս ապահովագրական համակարգը չի հանդիսանում քաղաքական կոռուպցիա ու ընտրողների բանակի գեներացիա. բժիշկ

«Երբ խոսում ենք առողջապահական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի մասին, գերակշռող մեծամասնության մոտ տպավորություն է ստեղծվում, որ խոսում են պացիենտի կողմից բժշկին վճարվող գումարներից, դեղերի նշանակումից ստացված «ատկատներից» եւ այդ շղարշի ներքո կորում են այն իրական կոռուպցիոն ռիսկերը, որոնք իրականում կան մեր երկրում: Չեմ արդարացնում փողերի սեւ շրջանառությունը առողջապահական ոլորտում, սակայն որպես պրակտիկ բժիշկ գործընկերներիս հետ շփման … Read more

Իշխանություններին հաջողվել է օրինականացնել կոռուպցիան, գեղեցիկ բառով ասում են «պարգեւավճար». փաստաբան

«Գոյություն ունի ոստիկանների մոնիթորինգ, երբ հետեւում են սոցցանցերում տարբեր մարդկանց գրառումներին, որոնք չգիտես՝ ինչու վերաբերում են միայն իշխանական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, մասնավորապես՝ վարչապետին: Նույնիսկ, եթե ընդունենք, որ ոստիկանությունը կարող էր այդպիսի պարտականություն ստանձնել, երբեւէ չենք տեսել մի դեպք, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ նման դրսեւորումները ստանան ոստիկանության արձագանքը: Հակառակը, երբ առանձին հաղորդումներ էլ են ներկայացվում, … Read more

«էս տիպի կոռուպցիա, էս տեսակի դրսեւորումներով ՀՀ անկախության պատմության մեջ երբեւէ չի եղել». Էդգար Ղազարյան

«Պետական կառավարման համակարգում կան կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք մարմիններ՝ վարչապետին կից հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն  կոմիտե, դատախազություն, ոստիկանությունում կա հատուկ մասնագիտացված ստորաբաժանում:  ԱԱԾ-ում կա տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչություն, դատական համակարգում կա մի ամբողջ հիերարխիա, բոլորը պետք է զբաղվեին մի փոքր խմբակի կոռուպցիոն գործունեությունը բացահայտելու հարցերով: Եթե նրանք իրենց … Read more

Դատախազությո՛ւն, ԱԱԾ, որտե՞ղ եք». ավագանու անդամ

«Ավտոբուսների մեջ կոպեկների համար սարք էին տեղադրել՝ լավ գիտակցելով, որ այդ սարքը 4 ամիս հետո պետք չի գալու: Այդ սարքի  գինը շուկայում առավելագույնը 38.000 դրամ է, բայց այն մարդը, որ վաճառել է  Երեւանի քաղաքապետարանին, վաճառել է 135.000 դրամով: Այդ մարդը Արայիկ Հարությունյանի տեղակալի՝ Զառայի ամուսինն  է՝ Ռուբոն: Հրապարակային ասել եմ՝ ԱԱԾ, դատախազությո՛ւն, որտե՞ղ եք… Երեւան … Read more

Պարգեւավճարներով իշխանությունները թրաֆիքինգի զոհ են դարձրել պետական աշխատողներին. ԱԺ պատգամավոր

-2022 թվականին Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ն միակ կուսակցությունն էր, որտեղ 31 նվիրատուներից 15-ը հայտարարել էին, որ 2,5 միլիոնի նվիրատվություններ չէին արել ՔՊ-ին ու ոչ միայն չէին արել, այլ այդքան փող չունեին, որ նվիրատվություն անեին կամ ունենային էլ՝ չէին էլ անելու.- այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ կոռուպցիոն այդ սկանդալը հիշեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության … Read more