Բեռլինում չնկատեցի՞ն, որ Ադրբեջանի դեսպանը պայմանական խաղաղություն է թելադրում

«Ազգում» ծանուցել ենք  https://azg.am/am/%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a8-%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9-%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%a2%d5%a5%d5%bc%d5%ac%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82/ https://azg.am/news/%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80%d5%a8/%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9-%d5%ad%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84-%d5%a3%d5%a4%d5%b0-%d5%af%d5%a1%d5%b6%d6%81%d5%ac%d5%a5%d6%80-%d5%b4%d5%a5%d6%80%d6%81%d5%ab%d5%b6/ դեկտեմբերի 9-10-ը ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած այցի մասին: Տեղի սղության պատճառով հպանցիկ ամփոփենք, որ ՀՀ կառավարության ղեկավարին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին պաշտոնական Բեռլինն ընդունեց կարմիր գորգով, երկրի ղեկավարների՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի, կանցլեր Ֆրիդրիհ Մերցի հյուրընկալությամբ, գերմանական հիմնադրամներում, մտակենտրոններում՝ գերմանական զուսպ ջերմությամբ եւ ամենաընդգծվածը՝ թեթեւացած շնչով՝ Հարավային Կովկասում հակամարտությունն ավարտվել … Read more

Գյումրի, դեկտեմբեր 7. օրվա խորհրդին անհարիր՝ պարտադրված կանոնախախտ  պատարագ, վիրավորված զգացմունքներ

Ախր ինչո՞ւ, ինչի՞ համար է այսքան հակառակություն, մեզ անվերջ թուլացնող այսքան պառակտում, հրահրում ու թշնամանք, մեր ազգապահ արժեքների, մարդկային զգացմունքների այսքան արհամարհում ու ոտնահարում… Ինչո՛ւ: Ասում եք՝ պատարագ, ասում եք՝ առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը տալու: Այդպիսի զարմանալի «պատարագների» նախաձեռնող ու հովանավոր, երեք միլիոն հայության հերթական վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարող խմբով անզիջում ելած լինելով … Read more

Արժեքավոր գիրք՝ Մանվել Բեգլարյանի մասին

Ընթերցողի սեղանին դրվեց վաղուց սպասված՝ «Մանվել Բեգլարյանի ոդիսականը» արժեքավոր գիրքը, որը պատմում է 20-րդ դարի անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մանվել Բեգլարյանի մասին: Բեգլարյանի զավակները տասնամյակների ընթացքում խնամքով հավաքել եւ թղթապանակներում պահել են իրենց հոր կյանքին ու գործին վերաբերող … Read more

Մեր եկեղեցին ավելի հզոր է քան… մենք

Լիովին համաձայն եմ մեր այն տեսաբանների, նաեւ ռուս վերլուծաբանների հետ, որոնք Հայ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած արշավանքը դիտարկում են հայ ժողովրդի, Հայոց պետականության դեմ միջազգային դավադրության տիրույթում, իսկ միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը, առավել որոշակի, այդ դավադրության գլխավոր հրահրիչ է համարում նախագահ Թրամփի վրա մեծ ազդեցություն ունեցող եւ իսրայելական ծավալապաշտության ջերմ պաշտպան ամերիկյան Բողոքական, այսպես կոչված … Read more

Շնորհակալիք

Խորին շնորհակալություն եմ հայտնում հին ու նոր բոլոր ընկերներիս, մտքի, գաղափարի ու գրչի եղբայրներիս ու քույրերիս, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք նամակներով, հեռախոսով, հաղորդագրություններով թե այլապես հիշեցին ու շնորհավորեցին ծննդյանս 80-րդ տարեդարձի առթիվ ու բարեմաղթանքներ հղեցին: Զգացված եմ ու միշտ երախտապարտ` իրենց բարեկամության համար:Ողջույններով` ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ The post Շնորհակալիք appeared first on Ազգ.

Իշխանությանն ու ընդդիմությանը տաքացնող նոր թեմաներ

Շնորհավորում եմ Ազգային ժողովին` մինչեւ վերջ մնաց ի սկզբանե անտես ձեռքով գծված իշխանություն-ընդդիմություն «ռազբորկայի» ֆորմատում: ԱԺ այս` նախավերջին նստաշրջանի վերջին քառօրյան էլ դրա բարձրակետն էր: Թե բա`Արցախը հանձնեցիք, չէ, դուք հանձեցիք, դուք քաղաքական կոռուպցիոներ եք, չէ,դուք եք կոռուպցիոներ: Դեկտեմբերի կեսից կմտնենք Նոր տարուն ընդառաջ մեռյալ փուլը, որից կվերադառնանք հունվարի կեսին, այդպիսով ընտրությունից ընտրություն քաղաքական ժամանակահատվածը … Read more

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

Հայկական ReOpen Media-ի ադրբեջանական ծառայության մեկնաբան Դիանա Կարապետյանը, որ «Բաքվի հակահայ օրակարգը» հաղորդաշարի հեղինակն է եւ վարողը, հարցազրույց է տվել ադրբեջանական REAL TV-ին: Դեկտեմբերի 3-ին The Azeri Times-ը X-ի հարթակում 23 րոպեանոց հարցազրույցը  գնահատում է «պատմական» եւ շարունակում՝ «ուղիղ հեռուստակամուրջ Բաքվի եւ Երեւանի տաղավարների միջեւ՝ նույն էկրանին, նույն ժամին: Ադրբեջանցի և հայ լրագրողները խաղաղության գործընթացը … Read more

Իրան-Իսրայել պատերազմի վերսկսման վտանգը եւ Թեհրանի կանխարգելիչ քայլերի տրամաբանությունը

Իրանի եւ Իսրայելի միջեւ փխրուն հրադադարի պայմաններում պատերազմի վերսկսումը բացառել չի կարելի: Իրանի հետ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների մակարդակը, հակամարտող կողմերի ռազմական կարողությունների հաշվեկշիռը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հավանականությունը, ինչպես նաեւ տարածաշրջանի դիմադրողականության աստիճանը կարող են պայմանավորել Թեհրանի եւ Թել Ավիվի միջեւ ռազմական գործողությունների վերսկսումը: Այս համատեքստում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ թե՛ դիվանագիտական, թե՛ … Read more

Հայաստան. «կոմպրոմատ փարաջայում» եւ «Չորրորդ հանրապետություն»՝ պաշտոնական Բաքվի կաղապարներով

Փաշինյանի կառավարությունը չի թուլացնում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումըՌուսական «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» (Фонд стратегической культуры) կայքի դեկտեմբերի 2-ի այս հոդվածը, հեղինակ՝ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, թարգմանաբար ներկայացնում ենք որոշ կրճատումներով:          Ներկա Հայաստանն ընդգրկած խոր եւ բազմաշերտ ճգնաժամն այժմ կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) միջեւ հակամարտության վրա: Այս հակամարտությունը ներքին վեճ չէ, այլ … Read more

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Բեռլինում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-12:15-ին, «Հայաստանի տեսակետները խաղաղության համաձայնագրի, տարածաշրջանային կապի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ» հիմնական զեկուցմամբ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Բեռլինում Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) փակ հանդիպման ժամանակ: «ՀՀ վարչապետի ելույթից հետո մասնակիցները կանդրադառնան ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, կուսումնասիրեն, թե ինչպես կարող են 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ազդել զարգացումների վրա», … Read more