Կամո Հայրապետյան. Կրասնոդարի հայ համայնքի առաջնորդը, ազգային միաբանության ու հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ջատագովը

Հայ մարդը դարերով եղել է ճանապարհի վրա. երբ կյանքի ու պատմության քամիները նրան տարել են աշխարհի տարբեր կողմերը, հայը միշտ իր հետ տարել է այն, ինչ չի կարելի կորցնել՝ իր հավատը, աշխատասիրությունը եւ իր արմատների ուժը: Սփռված լինելով աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ հայերը երբեք կանգ չեն առել. նրանք ստեղծել են, լուսավորել, կառուցել, արմատավորվել եւ դարձյալ ապացուցել, … Read more

Հայաստանը դաշնակցի կարիքն ունի՞ – Ազգ

Թուրքիայի մերձեցումը Հայաստանին կարծես ներառում է հայոց պետության շահերից բխող որոշակի միջոցառումների խափանում՝ միաժամանակ օգնելով ներկայիս իշխող կառավարությանը՝ հաղթանակ տանել 2026-ի ընտրություններում: Մերձեցումն այն տպավորությունն է թողնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Հայաստանի ապաշրջափակումը շուտով կավարտվեն՝ անտեսելով այն որոշակի գործողությունները, որոնք Հայաստանի շահերն են պահանջում: Այդպիսով նկատելի է որոշակի տարակարծություն Հայաստանի՝ որպես պետության եւ ներկա … Read more

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ռազմավարական վակուումում. մտորումներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է իր պատմության ամենաբարդ խաչմերուկներից մեկում: Դարեր շարունակ այն եղել է հայ ժողովրդի հոգեւոր միջուկը՝ պահապանը, ոչ միայն հավատքի, այլեւ ինքնության, մշակույթի ու լեզվի: Սակայն այսօր, քաղաքական բեւեռացման, հասարակական հիասթափության եւ արժեքային խառնաշփոթի պայմաններում, այն հայտնվել է մի ծուղակում, որը տանում է դեպի պառակտում եւ քայքայում: Պարադոքսալ է. Եկեղեցին, մի … Read more

«ԱՅԳ»՝ հայ կինոյի փառատոն Ֆրանսիայում

Նոյեմբերի 20-23-ին Լիոնում եւ շրջակա երեք քաղաքներում տեղի ունեցավ «Այգ» (Aik) հայ կինոյի միջազգային փառատոնի առաջին թողարկումը: Այն նախաձեռնել էր Ֆրանսիայում գործող Հայաստանի ազգային հիշողության կենտրոնը (CNMA), փառատոնի ղեկավարն է փարիզաբնակ կինոբեմադրիչ Թամարա Ստեփանյանը: Ըստ կազմակերպիչների, «Աշխարհում արդեն գոյություն ունեն մի քանի նմանատիպ կինոփառատոներ Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում, սակայն Եվրոպայում նման միջոցառում չկար, եւ … Read more

Թոշակառուներ, առա՞ջ…

Անցյալ դարի 70-ական թվականների մեր ուսանողական միջավայրում մի ժամանակ բանավոր արձակ բանաստեղծության նման այսպիսի մի կարճ կատակ-«պատում» շրջանառվեց: Քիչ աղոտ հիշողությամբ՝ մոտավորապես հետեւյալը. «Մենք իրար սիրում էինք: Ամիսը մեկ հանդիպում էինք, գնում կինո, թատրոն, սրճարան… եւ այլն: Բայց մի օր չար մարդիկ մեզ բաժանեցին: Ու հիմա մենք չենք հանդիպում… Ես այլեւս չեմ գնում կինո, թատրոն, … Read more

Տարեդարձդ շնորհավո՛ր – Ազգ

«Ազգի» 34-ամյա պատմության մեջ երբեւէ չի պատահել, որ էջ հրատարակենք՝ առանց գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի գիտության: Սա բացառիկ, եզակի դեպք է, մեր անակնկալն է սիրելի գլխավոր խմբագրի ծննդյան 26 հազար 280 երորդ օրը հիշատակելու, շնորհավորելու, նրան մեր ջերմությունն ու սերը խոստովանելու: Հակոբ Ավետիքյանը Սփյուռքում ձեւավորված սովորույթի համաձայն, իր տարեդարձը տոնելու սովորույթը չունի, թեեւ «Ազգ»-ականներս խմբագրության … Read more

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է – Ազգ

Համաշխարհային պատմությունից ինձ հայտնի չէ որեւէ հեղափոխություն, որը դժբախտություն չի բերել տվյալ երկրին ու ժողովրդին, անկախ այն բանից, թե այդ հեղափոխությունը ներքին դրդապատճառների՞ց, թե՞ արտաքին հրահրմամբ, ուղղորդմամբ կամ կազմակերպմամբ է տեղի ունեցել, եւ կամ՝ այդ բոլորի համատեղման հետեւանքով:Այս հաստատումը բնավ պայմանավորված չէ ռամկավար-ազատական իմ ըմբռնումներով, որոնք միշտ կողմ են էվոլյուցիային (արեւմտահայերը պիտի ասեին՝ եղափոխություն) եւ … Read more

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

Մի թունդ բանավեճ տեսա, որն այն թեզի տակ էր, թե ով քննադատում է ընդդիմությանը` ջուր է լցնում իշխանության ջրաղացին: Թեզի հեղինակը լուրջ համարվող մարդ էր, ավելին` լրատվական քաղաքականություն իրականացնողներից մեկը, եւ այս պրիմիտիվիզմն ինձ ավելի տխրեցրեց` մտածել տալով, թե քանի մեր մտածող շրջանակները իրականությունը չեն տարբերել պսեւդոիրականությունից, Հայաստանն այս վիճակից դուրս չի գալու, միգուցե էլ … Read more

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար նախատեսվող քայլերի նոր մանրամասների մասին աննախադեպ հայտարարություններով է հանդես եկել: Միջանցքը 2025 թ. օգոստոսի 8-ի Սպիտակ տան եռակողմ հայտարարությունից հետո վերանվանվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity   TRIPP): Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս ԱՄՆ-ի հետ քննարկում է … Read more

Euronews-ը «չեզոքությամբ» պարտակելու է Ալիեւի ոճրագործության հետքերը

Միջազգային կազմակերպություններին վտարելու պայմաններում նոյեմբերի 18-ին Բաքվում բացվել է «Եվրոնյուզի» նոր գրասենյակը, որի ներկայացուցիչն ընդգծել է՝ սա համագործակցության ամրապնդում է նշանակում: Գրասենյակի հիմնումը հնարավոր է դարձել Ադրբեջանի գործուն ջանքով: 20 լեզվով, ամսական ավելի քան 145 միլիոն ակնդիր, հետեւող ունեցող հիշյալ մեդիահարթակը, ըստ ներկայացուցչի, չեզոք, անկախ է, տեղեկատվությունը՝ փաստահեն, իսկ իրենց նպատակը՝ճշմարտությունը ցույց տալը: «Արդի աշխարհում, … Read more