Ուժ կունենանք հաղթահարելու… – Ազգ

Արդեն 5-6 տարի է, որ մեր թերթի նախաամանորյա համարը չի կարողանում տոնական որեւէ տրամադրություն փոխանցել իր հավատարիմ ընթերցողներին: Միայն գանգատ, բողոք, քննադատություն երկրի ներսում եւ դրսում շարունակվող ձախավերությունների, բացթողումների համար, որոնց կուտակումը սպառնում է, հարցականների տակ դնում մեր պետության ու ժողովրդի ապագան: Նույնիսկ երգիծական նյութերը վերածվում են հուսահատեցնող սարկազմի, ստեղծված վիճակից ելքերի որոնումը, ժողովրդային լեզվով … Read more

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

Մեր քաղաքական կյանքն ինձ սարքովի մի բան է թվում, ինչ-որ արհեստական բան կա տեղի ունեցող ամեն ինչի մեջ: Քաղաքականությունից հեռու սովորական մարդն անգամ, երբ հետեւում է գործընթացներին, ենթագիտակցորեն զգում է, որ ստորգետնյա գետի նման ինչ-որ բան հոսում է տակից` անհասանելի եւ անտեսանելի իր համար ու իր ոտքի տակից դանդաղ քաշում -տանւմ է հողը: Չգիտեմ քանի … Read more

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

«Ժողովուրդը մերժեց վարչապետ Փաշինեանի ուղղորդութեամբ 10 ուխտադրոյժ եպիսկոպոսներու սադրանքը» Լրատուութիւնը տարածուած էր յանկարծ՝ 10 յայտնի ուխտադրոյժ եպիսկոպոսներ 18 դեկտեմբերին, հինգշաբթի երեկոյեան ժամը 5-ին, պիտի ներկայանան Մայր Աթոռ, Ամենայն Հայոց Հայրապետէն պահանջելու, որ հրաժարի եւ ինքզինք հանգստեան կոչէ: Կայծակնային արագութեամբ, սակայն, բազմաթիւ քաղաքացիական խմբաւորումներ հակադարձեցին օրինականութեան այդ կոպիտ ու նոր խախտումին եւ նոյն ժամուն Մայր Աթոռի … Read more

Աբրահամյան համաձայնագիրը եւ Իրանի գործոնը. Հայաստանի անդամակցության հեռանկարը

 Համաձայնագրի անվանակոչության համար հիմք ծառայած Աբրահամյան կրոնների դավանաբանական ու պատմական ընդհանրությունները նկատի ունենալով, քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանին  խորհրդանշաբար հնարավոր է հակաիրանական կոալիցիային միանալու  պարտադրանք ներկայացվել: Դեռեւս մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված վաշինգտոնյան «խաղաղության» փաստաթղթի ի հայտ գալը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են … Read more

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ այսուհետ  Չեքիջյանի անունով

«Ես փոսի դիրիժոր չեմ»: Տարիներ առաջ մեզ հետ ծավալուն զրույցից մաեստրոյի այս նախադասությունը հիշեցի, երբ դեկտեմբերի 23-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմում փոսը տախտակամածով փակել էին, նվագախմբի ողջ կազմը չէր տեղավորվել նախաբեմում, փողայինները նստել էին աջ եւ ահյակ՝ կողային հատվածներում, միջնաբեմում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն էր, կատարողների հզոր, մարդաշատ կազմ, իսկ … Read more

Արցախցիների ստվար մասը Վրթանես սրբազանին իրենց առաջնորդ չեն համարում

Շաբաթներ ի վեր հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներին՝ Հայաստանում եւ արտերկրում վրդովվեցրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների մարտնչող վարքը, իսկ նրանց մեջ Արցախի թեմական առաջնորդ Վրթանես սրբազանի ներկայությունն ամենաանսպասելին եղավ: Նրան հարցեր ուղղելու առիթ չի տրվում շաբաթներ ի վեր,  նախընտրում է չշփվել լրագրողների հետ, եւ վերջին երկու շաբաթվա ընթացքում ինձ հանդիպած … Read more

Գերմանիայում կալանավորեցին Ադրբեջանի կաշառառու Աքսել Ֆիշերին, որ դատավարությունը չհետաձգվի

 Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության՝ Բունդեսթագում մինչեւ 2021 թվականը պատգամավոր Աքսել Ֆիշերը, որ մեղադրվում է 2010-2018-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանից կաշառք ստանալու, դրա դիմաց այդ երկրի օգտին քվեարկելու համար, երկուշաբթի՝ դեկտեմբերի 22-ին կալանավորվել է՝ Կարլսռուհեի հիվանդանոցից: Ինչ Մյունխենի երկրամասային գերագույն դատարանում հունվարից ի վեր քննվում է Ադրբեջանից կաշառառուների գործը, Ֆիշերը, որին ի թիվս այլ հանցանքների ԳԴՀ դատախազությունը մեղադրում է 2016-ին … Read more

Ո՞ւմ է հարկավոր այս վտանգավոր ընթացքը

Աշխարհում հասարակական-քաղաքական հեղաբեկումների ու ցնցումների առումով ամենավատ բաները հաճախ ծրագրվում, կատարվում են ամենալավ կարգախոսների ներքո: Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարչապետ Փաշինյանի ու իր կառավարող խմբի այս արդեն սահման չճանաչող հակաօրինական տգեղ, ավերիչ արշավը, ինչ փաթեթավորմամբ էլ որ իրենք այն փորձեն ներկայացնել, իր  դրսեւորումներով կարող է ծառայել, նվազագույնը, մեր իրականությունում ազգային այդ անսասան կառույցի դերի նսեմացման նպատակին: … Read more

Հաղթանակ արվեստի գերտերություններից մեկում – Ազգ

Տարույս նոյեմբերի 30-ին ավարտվեց համաշխարհային արվեստային կենտրոններից մեկի՝ Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ հոկտեմբերի 9-ից մեկնարկած հետահայաց ցուցադրության ծրագիրը, որն իրականացվել է «La Cinémathéque du documentaire par la Bpi» ծրագրի շրջանակում՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրի ներքո:   Շուրջ 2 ամիս Փարիզի «Mk2 Bibliothéque cinema»-ում 30 ցուցադրությամբ … Read more

Նեսիմ Օվադյա Իզրաիլ. Հայամետ հրեան Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ-ՍՏԱՄԲՈՒԼ – Նեսիմ Օվադյա Իզրաիլը Թուրքիայում ապրող հրեա պատմաբան, գրող եւ թատերագետ է: Ծնվել է 1952-ին, Երուսաղեմում, մեկ տարեկանում ընտանիքի հետ վերադարձել է Ստամբուլ: 1973 թվականին ավարտել է Ստամբուլի Տեխնիկական համալսարանը՝ ստանալով քաղաքաշինության դիպլոմ, ապա հետբուհական ուսումնառություն է անցել նույն հաստատությունում: Քաղաքաշինության ոլորտում աշխատել է մինչեւ 2008 թվականը, իսկ թոշակի անցնելուց հետո ամբողջությամբ նվիրվել է … Read more