Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

Վերնագրի չակերտված մասը անգլիական The Economist շաբաթահանդեսինն է եւ խտացնում է քաղաքագիտական շատ շրջանակների կարծիքը Մ. Նահանգների նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ, ոչ միայն դրսում, այլեւ հենց նրա ղեկավարած երկրում: Այն՝ ինչ վերջին օրերին տեղի է ունենում ամերիկյան մեծ քաղաքներում ու հրապարակներում, իսկապես աննախադեպ է առնվազն վերջին 50-60 տարիների համար: «No Kings» («Ո՛չ թագավորներին») կարգախոսով բողոքի … Read more

Ինչ-որ բան է փոխվել – Ազգ

Փաշինյան-Պուտին հանդիպումից Աշխարհում տարօրինակ բաներ են կատարվում, այնպիսիք, որոնք ինքնին հերքում են ինստիտուցիոնալ-կանոնակարգային փոխհամաձայնությունները, ստորագրություններով հաստատված թղթերն ու պայմանագրերը: Ահավասիկ` «Էպիկական կատաղություն» անվանված թրամփյան գործողությունն Իրանում, օրինակ, իշխանափոխության նոր տեսակ է ամրագրում, գունավոր եւ տարատեսակ այլ իշխանափոխությունների շարքում` գործող պաշտոնյաներին ֆիզիկապես ոչնչացնելով նոր մարդկանց իշխանության բերելու: Այդ իմաստով ամեն օր նոր իրողությունների ենք բախվում`երեւում է … Read more

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

Մարտի 30-ին Քնեսետը հաստատեց վիճահարույց մի օրենք՝ մահապատիժ է նախատեսում այն պաղեստինցիների համար, որ իսրայելցիներին ահաբեկչական դրդապատճառներով սպանում են, իսկ պաղեստինցիներին սպանող իսրայելցիների համար չի սահմանում: Գերմանիա-Իսրայել ընկերակցության նախագահ Բեքը Deutschlandfunk-ի ապրիլի 2-ի եթերում հույս հայտնեց, որ Իսրայելի դատարանը կչեղարկի դրա կիրառումը, քննադատեց ԳԴՀ մարդու իրավունքների հանձնակատար Կաստելլուչիի հայտարարությունը, թե «մահապատիժ չպետք է լինի ԳԴՀ … Read more

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորված Ադրբեջանի Հանրապետությունը 1990-ականների սկզբին, Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ակնկալիքով, շրջանառության մեջ դրեց «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ վատթարացման միտում էին արձանագրում: Բաքու-Անկարա հակամարտությունը կարծես ավելի լուրջ բնույթ ստացավ հատկապես 2026 թվականի մարտի սկզբից մինչ օրս շարունակվող՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի … Read more

Գեորգի Գախարիա. «Կա՛մ Հրվ. Կովկասի համար ձեւավորվում է եվրոպական միասնական հեռանկար, կա՛մ հերթական հնարավորությունն ի չիք է դառնում»

Ապրիլի 1-ին եւ 2-ին գերմանական մեդիան անդրադարձել է Մոսկվայում Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպմանը՝ վերնագրերում առավելաբար շեշտելով, թե «Պուտինը զգուշացնում, սպառնում է ՀՀ-ին, որ ԵՄ-ին անդամակցությունը հետեւանք կունենա»: Հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվածը բավարար համարելով, առավել կաեւոր ենք նկատում ապրիլի 1-ին tablemedia- ում հրապարակված «Տարբեր ուղիներ, ընդհանուր ճակատագիր. Վրաստանը, Հայաստանը եւ Հարավային Կովկասը՝ Եվրոպայի փորձաքար» վերնագրով հոդվածը, որի հեղինակը … Read more

«ԱՄՆ-ը դարձել է ապակառուցողական եւ վտանգավոր երկիր»

ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք դարձել է ապակառուցողական,  ագրեսիվ եւ վտանգավոր երկիր, ու Իրանի հետ ողբերգականորեն ապաշնորհ  պատերազմը դրա ապացույցն է: Վերջին հաշվով աշխարհի բոլոր երկրները պետք է որոշեն, թե ինչպես կառուցել հարաբերություններն այն Ամերիկայի հետ, որի վարքագիծը գնալով ավելի քմահաճ է դառնում: Այսպես է գրում «Ֆորին փոլիսի» (Foeign Policy) հեղինակավոր ամերիկյան հանդեսը, ավելացնելով, թե … Read more

Ռուսական հայացք Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային եւ «Թրամփի ուղուն»

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանը կարող է էներգիայի պակասուրդի առաջ կանգնել, եթե մինչեւ տարեվերջ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի: Այս մասին հաղորդում է մասնավորապես «Ցարգրադ» ռուսական հեռուստաալիքը: Վերջինիս տեղեկացմամբ, դեկտեմբերի վերջին «Ռոսատոմ» ռուսական պետական   միավորումը Հայաստանին ներկայացրել է հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ մանրամասն մշակված առաջարկների շարք: «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին … Read more

Անհնար է միտքը բանտել… – Ազգ

Ծննդյան 90-ամյակի առթիվ «Այո՛, ես հին, շատ հին, նույնիսկ հինավուրց մի հայ եմ ու հպարտ եմ դրանով, եւ իմ մասնագիտական բավարարվածությունը չի լքում ինձ»: Այսպես է գրում իր մասին հրապարակախոս, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ  ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ», Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՀԳՄ համատեղ «Կանթեղ» մրցանակների դափնեկիր Արմեն … Read more

Լույս է տեսել Էդուարդ Խաչիկյանի «Մեսրոպ Մաշտոց. հայոց գրերի գյուտը» նոր պատմավեպը

Հայոց գրերի ստեղծման վերաբերյալ մասնագիտական գրականության պակաս, թվում է, չկա: Այդուհանդերձ, մաշտոցյան գրերը պարունակում են առեղծվածներ, որոնց վերծանման գայթակղությունը ժամանակ առ ժամանակ արթնանում է, իրարամերժ կարծիքների բախման առիթ տալիս եւ անհավանական, անգամ,  հակագիտական վարկածների համար հող հանդիսանում: Մեր ապրած ժամանակներում այս երեւույթը սուր, երբեմն, անհեթեթ, ժխտողական դրսեւորումներ է ունենում,  եւ ապազգային մտածելակերպին ու գնահատումներին հակադարձելու  … Read more

Նիկոլ Բալիվիան. Ներգաղթյալների ձայների նկարահանումը

ԵՐԵՎԱՆ-ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – Ամերիկյան սցենարիստ եւ ռեժիսոր Նիկոլ Բալիվիանը ծնունդով Վաշինգտոնից է: Ուսանել է Ամերիկյան համալսարանի Կինոյի եւ մեդիաարվեստների բաժնում, համագործակցել «Ուորնըր բրադերս» հեռուստաընկերության, «Յունիվերսալ փիքչըրս» կինոստուդիայի եւ անկախ կինոնախագծերի հետ: Նրա «Յեմմա» սցենարը 2022 թվականին «Բլյու քաթ» սցենարական մրցույթում արժանացել է մրցանակի, իսկ «Քնելով քարերի վրա» սցենարն ընտրվել է հեղինակավոր «Սանդանսի սցենարական լաբորատորիա» ծրագրի … Read more