Ֆրանսիայի դեսպանն այցելում է Վայոց ձոր․ օրակարգում տարածաշրջանային և հումանիտար հարցեր

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Վայոց ձորի մարզ այցելելու մասին։

Այս մասին դեսպանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման միջոցով։Դեսպան Դըկոտինյին նաև մանրամասնել է այցելության օրակարգային թեմաները։

«Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ․ Եվրոպական Միության դիտորդական առաքելություն (EUMA), օգնություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին, Ֆրանկոֆոնիա, խաղողագործություն»,-գրել է դեսպանը։

Leave a Comment