ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

9 Սեպտեմբերի, 2026

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։ Դեսպանը շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատմությանն ու խորհրդին։

Leave a Comment