Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն զորակոչից խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելու նպատակով՝ 2024 թվականի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատ է ներկայացրել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված՝ իր՝ իբր պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ … Read more

Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում․ «Հետք»

«Հետքը» ընթերցողներից ահազանգեր է ստացել այն մասին, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական հատուկ գործողություններ են ընթանում։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։

Պարզվել է, որ չորս տարի առաջ կատարվել է ոչ թե ինքանuպանություն, այլ ամուսինների կողմից սպանություն. ՔԿ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն: ՔԿ-ից մանրամասնում են, քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ … Read more

Ըստ ՔԿ-ի՝ ամուսինները անձին հարկադրել են 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընտրել «Մեր ձևով» կուսակցության թեկնածուին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական … Read more

Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակություն կատարած հանցավոր խումբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող մի … Read more

Աջափնյակում տեղի ունեցած դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

20 Փետրվարի, 2026 Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում են ՔԿ-ից։ 2026 թվականի փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով մեծաթիվ քննիչներից … Read more

Կաթողիկոսի և Մայր Աթոռի նկատմամբ կատարվածից գլխավոր հետևությունը՝ պետք է անցնել երկրում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանը (տեսանյութեր)

Հայաստանի թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով… Երբ Հայաստանը խորապես թաղված է քաղաքական ու համակարգային կոռուպցիայի մեջ, Նիկոլ հայադավի կողմից դատական համակարգն ուզուրպացված է, իրավապահ համակարգը գրպանված, այդ նույն իրավապահ համակարգում հանցագործությունների մասին հաղորդումներին համապատասխան ընթացք տալու փոխարեն, ոմանք առերևույթ կերպով իրենք են կատարում հանցագործություններ: Փետրվարի 13-ին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հանցագործության մասին հրապարակային հաղորդմանս … Read more

Քննչական կոմիտեն՝ Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկության մասին – Live News

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններն իրականացվում է՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ ՔԿ-ից  հաստատեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Ինչ վարույթի մասին է խոսքը՝ կառույցից դեռևս չեն մանրամասնում։ Ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ խուզարկություններ են իրականացվում՝ Արմեն Չարբյանի աշխատասենյակում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի… 3

Սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին     Սկիզբը՝ այստեղ  Հունվարի 31-ի առավոտվանից Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) եպիսկոպոս անդամներին ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել որպես մեղադրյալ նույն օրը Քննչական կոմիտե ներկայանալու համար: Հանրային քրեական վարույթում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներ են կայացվել նաև Ամենայն հայոց կաթողիկոս ԳՀԽ-ի ոչ հոգևորական անդամների նկատմամբ, որոնք քվեարկությամբ նույնպես մասնակից են … Read more

13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները․ մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը

12 Փետրվարի, 2026 Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին: Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում … Read more