Զորակոչիկին ոչ պիտանի չեն ճանաչել. ո՞ւր և ի՞նչ ժամկետում կարելի է բողոքարկել

Բժշկական հանձնաժողովը զորակոչիկին ճանաչել է պիտանի, իսկ ընտանիքը համաձայն չէ եզրակացության հետ։ Այս իրավիճակում կարգը սահմանում է և՛ բոլոր փաստաթղթերը ստանալու իրավունք, և՛ բողոքարկման հստակ շղթա։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, ընթացակարգը սահմանված է ՀՀ կառավարության N 405-Ն որոշմամբ հաստատված կարգով։ Ստորև ներկայացվածը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչին. պահեստազորայինների, պայմանագրային ծառայության և ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների համար կարգը սահմանում … Read more

Ո՞ր ընտանեկան հիմքերով է քաղաքացին տարկետում ստանում զինվորական ծառայության զորակոչից

Առողջական վիճակից բացի, տարկետում ստանալու մեկ այլ հիմնական հիմք ընտանեկան հանգամանքներն են։ Oրենքը սահմանում է կոնկրետ ցանկ, թե ինչ ընտանեկան հիմքերի դեպքում է քաղաքացին օրինական իրավունք ունենում տարկետում ստանալու։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի oրենքի 24-րդ հոդվածով։ Ո՞ր հիմքերով է տրվում տարկետումը … Read more

Համակարգային խնդիրներ զորակոչի ընթացքում․ անտեսված առողջական վիճակը ոչ հիմնավոր զորակոչի պատճառ

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչիկ Է. Մ.-ը, չնայած առողջական մի շարք խնդիրներին, ոչ լիարծեք բժշկական հետազոտությունների արդյունքում ճանաչվել էր սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, զորակոչիկի առողջական վիճակը լիարժեք և օբյեկտիվ չի գնահատվել․ պատշաճ չեն հետազոտվել արմնկային և դաստակ-ճաճանչային հոդերի խնդիրները, չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտություններ աղիների աշխատանքի խանգարումների … Read more

Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն զորակոչից խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելու նպատակով՝ 2024 թվականի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատ է ներկայացրել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված՝ իր՝ իբր պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ … Read more

Տավուշի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

ՀՀ Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։ «Հունվարի 7-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել մի խումբ զորակոչիկներ։ Մաղթում ենք ձեզ խաղաղ ծառայություն, առողջություն և բարի վերադարձ»,- ասվում էհաղորդագրությունում