Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնnւթյան. Կոստանյան

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։ Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։ Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։ Նման … Read more

Ձերբակալվել է քաղաքապետարանի երկու նախկին աշխատակից – Live News

Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում խուզարկություն է կատարվում

Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում խուզարկություն է կատարվում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոմիտեն կոմիտեն ապացուցողական գործողություններ է իրականացնում: «Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ապացուցողական գործողություններ են իրականացվում քաղաքապետարանում»,- ասացին կոմիտեից: Կան ձերբակալված անձինք, որոնցից երկուսը քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են։  

Կաշառքի գործով անցնող պաշտոնյաներն ազատ են արձակվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կալանքից ազատել է Երեւանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին․ Արամ Գյուլզադյանին, Արսեն Կարոյանին, նաեւ քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներին՝  քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանին եւ նրա տեղակալ Արամ Այվազյանին։ Ի դեպ, այս գործով անցնում է նաեւ հողի վերահսկողության վարչության պետի գործող … Read more

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա մեղադրյալի կարգավիճակ ունի՝ կոռուպցիոն գործերով

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա այս պահին անցնում են կոռուպցիոն գործերով և ունեն  մեղադրյալի  կարգավիճակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կառույցից տրված տվյալների համաձայն՝ 2025թ․ ընթացքում անավարտ քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված քաղաքապետարանի, համայնքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձանց թիվը կազմում է 7, որից վարչական շրջանի պաշտոնատար անձինք … Read more

Երևանի քաղաքապետարանի կողմից կբողոքարկվի «կարմիր գծերի» գործով կայացված դատարանի որոշումը

2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի։

Նոր Նորք համայնքի հիմնադրման օրվա համար 8 մլն դրամ է հատկացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը վերջին սկանդալներից հետո՝ սեպտեմբերին պատրաստվում է նշել Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը։Միջոցառման համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 8 մլն դրամ։ «Նոր Նորքի հիմնադրման օրը Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել 2025 թվականի սեպտեմբերի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում (օրն ու ժամը համաձայնեցնել Պատվիրատուի հետ)»։ Միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել Երեւանի Գայի 19 հասցեում … Read more

Երևանցիները չեն տուգանվի 2025-ի հունվարից մինչև մայիս ամիսների աղբահանության վճարը չվճարելու համար

Ավագանու նիստում այսօր քննարկվել է Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների աղբահանության վճարը «Աղբահանության սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետում չվճարած անձանց վերոնշյալ ամիսների համար մինչև հուլիսի 31-ը ներառյալ վճարը չվճարելու տույժերի վճարման պարտականությունից ազատելու հարցը: Քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց համապատասխան որոշման … Read more

Բռնե՛ք հերն անիծեք, եթե վատ ա անում, ով ուզում ա լինի․ Մեսրոպ Մանուկյանի ելույթը ավագանու նիստում․ տեսանյութ

The post Բռնե՛ք հերն անիծեք, եթե վատ ա անում, ով ուզում ա լինի․ Մեսրոպ Մանուկյանի ելույթը ավագանու նիստում․ տեսանյութ appeared first on Tribune.am.

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ

Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, լրատվամիջողներին  հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում` նախաքննության շահերից ելնելով։