Նախնական 140 մլն դոլար արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար. վարչապետը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Այս պահի դրությամբ, ինչքան գիտեմ, նախնական 140 մլն դոլար արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե ԹՐԻՓՓ-ի շրջանակում ամերիկյան ընկերության ներդրումը որքան է կազմելու: «Ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին՝ կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, արդեն դա նախագծանախահաշվային հաշվարկների … Read more

Ներդրվել է վարձատրության նոր ինստիտուտ. Փաշինյանը՝ իր և պաշտոնյաների պարգևատրումների մասին

Կատարողականի հիման վրա ներդրվել է վարձատրության նոր ինստիտուտ, որի ներդրումն ունի մի քանի նպատակ: Նպատակներից առաջինը Կառավարության գործունեությունը և դրա ծրագրի իրականացումն առավել արդյունավետ դարձնելն է, և սա նաև 2018 թվականից մեր որդեգրած «զրո կոռուպցիա» և «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է, որովհետև մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի … Read more

Մեծ հերթեր պոլիկլինիկաներում այս պահին չունենք․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության հետ կապված իրավիճակի մասին

Կառավարության նիստի ընթացքում Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքը։ «Հունվարի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 87,048 ապահովագրական այց։ Պետք է նշեմ, որ այս տեմպերն ակնկալիքների շրջանակներում են: Լինում են պիկ ժամեր, սակայն ընդհանուր պատկերը դրական է»,-ասել է Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ համակարգը գտնվում է մշտական վերահսկողության տակ՝ ամենօրյա կտրվածքով … Read more

Կանադայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը

Կանադայի արտգործնախարարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը և նրանց վերադարձը հայրենիք: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես դրական քայլ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է Կանադայի ԱԳՆ-ի X-ի էջում: Դիտումների քանակ5

Իրանում զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 2 հայ․ Սինանյան

Իրանում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով առնվազն երկու հայ է զոհվել։ Այդ մասին հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը՝ նշելով, որ մեկ զոհի վերաբերյալ տեղեկությունը հաստատված է, իսկ երկրորդ դեպքը, ըստ նախնական տվյալների, նույնպես հաստատվել է։ Նրա խոսքով՝ խոսվում է զոհերի ավելի մեծ թվի մասին, սակայն այս պահին հստակ և ամբողջական տեղեկություններ … Read more

Իրանի իշխանությունները հերքել են ցուցարարներից մեկի մահապատժի դատավճռի մասին տեղեկությունները

Իրանի դատական ​​իշխանությունները հերքել են երկրում վերջերս տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի մասնակից Էրֆան Սոլթանիի մահապատժի դատավճռի մասին տեղեկությունները, հաղորդում է Իրանի պետական ​​հեռարձակողը։ «Էրֆան Սոլթանին մահապատժի չի դատապարտվել», – ասել է իրանական հեռարձակողը։ Դատական ​​մարմիններին հղում անելով՝ նա նաև ասաց, որ Սոլթանին իսկապես ձերբակալվել է հունվարի 10-ին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ՝ «երկրի ներքին … Read more

Սուջյանը՝ վերադարձից հետո. Տղաներ, քանի դեռ դուք գերության մեջ եք, հանգիստ չեմ ունենալու

15 հունվարի 2026 – 12:41 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանգիստ չի ունեա, քանի դեռ գերության մեջ գտնվողներ կան: «Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ … Read more

Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան

Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման հարցը: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բենզինի գնի էժանացմամբ պայմանավորված հեղուկ գազի թանկացման մասին քննարկումներին: Խոսելով ամեն տարի Լարսի դեկտեմբեր ամսին ճանապարհային հանգույցի խնդիր ունենալու պատճառով տրանսպորտային հանգույցների թանկանալու մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ևս լուրջ … Read more

Թուրքիայում հայտնել են Հայաստանի հետ սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսի ավարտի մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորագույն քայլ է ձեռնարկվում. Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է, և ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը: Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքին: … Read more

Առնվազն 19 հայ շարունակում են ապօրինի կերպով բանտարկված մնալ Բաքվում. ALC-ի պահանջները

15 Հունվարի, 2026 Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» ողջունում է Վագիֆ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի անվտանգ վերադարձը Հայաստան, որոնք ազատ են արձակվել ադրբեջանական կալանքից՝ տարիներ շարունակ ենթարկվելով ապօրինի և անմարդկային կալանքի։ Նրանց ազատ արձակումը թեթևացում է բերում ընտանիքներին, սակայն այն չի ապահովում արդարություն և չի … Read more