Ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ Ղազինյան

Կուտակային կայանների համակարգը, եթե գործեց, մեր մասնագետների հաշվարկով  մոտ կրկնակի թանկանալու է ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը։ Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ «Բայց այստեղ ևս չեն ուզում ընդունել իրենց ապիկարությունը, որ 8 տարվա ընթացքում չեն հասցրել ավարտել 400 կիլովատանոց գիծը։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենա»,- ասաց … Read more

Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է

2025 թվականի ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ընդհանուր 1,946,460,745 հազար դրամ։ Թե ինչպես է այս ցուցանիշը բաշխվել ըստ մարզերի և որոնք են տեղական տնտեսությունների հիմնաքար հանդիսացող ընկերությունները՝ ներկայացնում ենք ստորև։ Սյունիքի մարզում գործում են 19 խոշոր հարկատուներ, որոնք միասին պետական բյուջե են վճարել 93,300,148 դրամ։ Այս տարածաշրջանի առաջատար ձեռնարկություններն են … Read more

Գյուղացին կաթը հանձնում է լիտրը 150 դրամ, խանութում այն վաճառվում է 6 անգամ թանկ․ պատգամավոր

Այսօր Շիրակի մարզում կաթը գյուղացիներից մթերվում է 150-160 դրամ՝ մեկ լիտրի դիմաց, բայց միևնույն ժամանակ նույն այդ կաթը խանութում վաճառվում է մինչև 900 դրամ․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ «Այս թվերը պարզապես շուկայական տատանումներ չեն։ Սա կառուցվածքային անհավասարակշռություն է, որը խաթարում է գյուղատնտեսական ամբողջ շղթան և հարվածում է ինչպես … Read more

ՀԾԿՀ նախագահ. ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա

16 փետրվարի 2026 – 18:21 AMT PanARMENIAN.Net – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թուրքական ընկերություններին փոխանցելու օրակարգ չկա անգամ տեսական հարթությունում։ Նա այսպես է արձագանքել հարցին, թե արդյոք ՀԷՑ-ի կառավարումը գոնե տեսականորեն հնարավոր է հանձնել թուրքական ընկերության։ Մեսրոպյանը նշել է, որ նման թեզեր … Read more

Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք – Live News

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2,403,600 դոլարի ապրանքներ։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով Պետական ​​մաքսային կոմիտեին։ Տեղեկատվության համաձայն՝ սա կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11%-ը։ Նշենք, որ Ադրբեջանը սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան անցած տարի։

ԲՏԱ նախարարը ներկայացրել է 2025-ի ՏՏ ոլորտի հիմնական արդյունքները

ՏՏ ընկերությունների աճ, շրջանառության և արտահանման ավելացում, ռազմարդյունաբերության ֆինանսավորման ընդլայնում, միջազգային տեխնոլոգիական հարթակների հետ համագործակցության խորացում. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն այսօր ամփոփել է 2025-ի աշխատանքները՝ նախանշելով անելիքները: Նախորդ տարի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակում ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների պետական ֆինանսավորումը կազմել է ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամ։ Մխիթար Հայրապետյանի … Read more

ՀԷՑ-ը կարող է գերակա հանրային շահ ճանաչվել, եթե պետության և սեփականատիրոջ միջև համաձայնություն ձեռք չբերվի. Մեսրոպյան

16 Փետրվարի, 2026 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարող է գերակա հանրային շահ ճանաչվել, եթե պետության և սեփականատիրոջ միջև համաձայնություն ձեռք չբերվի։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Նա պարզաբանել է, որ ընկերությանը լիցենզիայից զրկելուց հետո երեք ամսվա ընթացքում պետությունը պետք է բանակցություններ սկսի, սեփականատիրոջը … Read more

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2 միլիոն 403.6 հազար դոլարի ապրանք արտահանելու մասին

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 միլիոն 403.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է կազմում։ Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծել էր 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք … Read more

ՀՀ-ից գինու արտահանումը նվազել է, միջին գինն աճել է․ 70%-ից ավելին ՌԴ-ն է գնում

16 փետրվարի 2026 – 17:08 AMT PanARMENIAN.Net – 2025 թվականին Հայաստանը կրճատել է գինու արտահանման ծավալը 3․1%-ով, սակայն գինն աճել է 12․7%-ով։ Այդ են վկայում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տվյալները, գրում է Sputnik Արմենիան: Ըստ այդմ, մոտավոր հաշվարկով, արտահանված գինու պայմանական 0․7 լիտրանոց շշի միջին արժեքը 2024 թվականին կազմել է 2․78 դոլար, իսկ 2025 … Read more

ՀԾԿՀ նախագահ․ Ատոմակայանի նախատեսվածից երկար կանգառը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չի առաջացնի

16 փետրվարի 2026 – 16:55 AMT PanARMENIAN.Net – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ մտավախություն չկա, թե ատոմակայանի նախատեսվածից երեք ամիս ավելի կանգառի պայմաններում կարող է առաջանալ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։ «Այդ բացը լրացվում է այլ կայանների հավելյալ աշխատանքի ճանապարհով, հետևաբար, վստահեցնում եմ ձեզ, որ նման մտավախություն չունենք»,- ասել … Read more